19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

«Այլևս երբեք». Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր միջազգային հանրությունն առաջին անգամ պաշտոնապես նշում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Մարդկության դեմ գործված ամենածանր հանցագործության կրկնությունն էր, որ հանգեցրեց ցեղասպանություն եզրույթի ստեղծմանն […]

Կաշառվել են ընդդիմադիր հանձնաժողովականները. սոցիոլոգ /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց` դասակարգային մոտեցում կա` իշխանությունը կարծես թշնամի լինի, իսկ հանրաքվեին տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար լինում է ընտրություններին: Ադիբեկյանին վրդովում է ընդդիմադիրների `մարտավարությունը, ասում է ` դրոշակ պարզելով, հավաքվելով հարց չէր լուծվելու, որովհետև պետք է հասկանալ ովքեր են ընտրողները. «Ընտրողների 55-60 տոկոսը կանայք են, ամեն չորրորդ տան տղամարդը բացակայում է երկրից: Դրանք […]

Ցանկանում ենք անկեղծ լինել. Հովիկ Աբրահամյան

«Իհարկե, կարող էինք ունենալ այլ մարտավարություն ու հավակնոտ նիշ դնել, սակայն հետո պետք է հիմնավորել՝ ինչու չկարողացանք հիմնավորել այդ ցուցանիշները, մենք ցանկացել ենք լինել անկեղծ»,- այսօր 2016 թ. պետական բյուջեի լրամշակված և փոփոխված նախագծի վերաբերյալ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ նախորդ տարվա վերջին տնտեսությունը հայտնվեց համաշխարհային տնտեսական մարտահրավերների առջև, և […]

Քոչարյանը զգուշացնում է

Ներկայացնում ենք 2rd.am կայքին երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հարցազրույցը:  2rd.am -Պարոն Սողոմոնյան, ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունների անցած հանրաքվեի ընթացքում արձանագրվեցին բազմաթիվ կոպիտ խախտումներ, այդ թվում՝ քվեաթերթիկների լցոնումներ, ընտրակաշառքի համատարած բաժանում, մասսայական «կարուսելներ», անվերահսկելի քվեարկություն լրացուցիչ ցուցակներով և այլն։ Ի՞նչ եք կարծում, այդ ամենը ի՞նչ հետևանքներ կունենա ներքաղաքական իրավիճակի և ընդհանուր առմամբ` մեր երկրի […]

Հովիկ Աբրահամյանի շռլդալից հաղթանակը

97 կողմ, 12 դեմ, 3 ձեռնպահ` ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը ընդունեց երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը` 2016թ.-ի բյուջեի նախագիծը:Բյուջեին դեմ քվեարկեցին ԱԺ ՕԵԿ 5 հոգանոց խմբակցությունը, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը և Թևան Պողոսյանը, այս խմբակցության ֆորմալ անդամ Ալեքսանդր Արզումանյանը, «Ազատ դեմոկրատ» Խաչատուր Քոքոբելյանը, ՀԱԿ-ից` Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը, դեռևս ԲՀԿ խմբակցության անդամ, նորաստեղծ` «Ալյանս» քաղաքական ուժի […]

ՊՆ զորամասերի նախկին հետախուզության պետը կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր՝ Գարիկ Խաչիկի Մարությանը, ծնվ. 1977., որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական […]

Հրատապ. Հակառակորդն առաջին անգամ տանկից է կրակ բացել. ունենք զոհ

Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Հակառակորդն առաջին անգամ հրասայլից /տանկ/ արկակոծման է ենթարկել ՊԲ հարավայինուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը: Այս մասին հայտնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը: Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, […]

Աշխարհում հինգ միլիարդ մարդ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Անցյալ ամիս իմ խմբագրականում տեղեկացրել էի «Զոգբի» հետազոտական կենտրոնի իրականացրած հարցախույզի արդյունքների մասին, ըստ որի՝ ամերիկյան հասարակության միայն 35 տոկոսն է տեղյակ Հայոց ցեղասպանության մասին: Ես կարծում էի, որ դա ցածր ցուցանիշ է՝ ակնկալելով, որ ավելի մեծ թվով ամերիկացիներ պետք է իրազեկված լինեին Հայոց ցեղասպանության մասին: Որոշ ընթերցողներ իրավացիորեն մատնանշեցին, որ 35 տոկոսը ամենևին էլ […]

Քվեաթերթիկների վերահաշվարկին անհավատալի արդյունք է գրանցվել

2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա բոլոր 11 ընտրատարածքային հանձնաժողովներում այսօր առավոտյան 9.00-ից մեկնարկել են վերահաշվարկի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ լրատվական ծառայությունը։ Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, իրականացված թվով 19 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում «Այո» քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 4-ով, «Ոչ» քվեարկված քվեաթերթիկների թիվը […]

Թալինը որդու հետ անհետացել է. ողբերգական ժամանակագրություն

Սիրիայից Լիբանան, այնուհետև Թուրքիա ուղևորված կինը` Թալին Թեքեյանն ու նրա 10-ամյա որդին  Թուրքիա-Հունաստան ծովային ճանապարհին մեկ շաբաթ առաջ  անհետացել են: Այսօր «Արեւելքին» հայտնի դարձավ, որ նրանց հետ  եղել են նաև ընտանիքի այլ անդամներ` Թալինի  19-ամյա դուստրը,  ամուսինը և վերջինիս մայրը: 19-ամյա դուստրը` Արինա Թեքեյանը,  Թուրքիայից Հունաստան գնացող լաստանավից նետվել է ջուրը և չորս ժամ լողալուց հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի