19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Լցրեք բաժակները, ընկերներ

Մինչ Ազատության հրապարակում իրական վրաններ տեղադրելու փոխարեն թղթե վրանների պայքար է ծավալում ընդդիմության մի մասը, մյուսներն էլ պատրաստվում են հին ու ծանոթ քայլին`  հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարան բողոքարկելու, ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. Դեկտեմբերի 13-ին, ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` 2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ` հիմք […]

ՀԱԿ-ը պաշտոնապես հայտարարում է` կեղծվել է 485 հազար ձայն

Թեև ՀԱԿ-ը բոյկոտել է ԱԺ քառօրյան, սակայն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը որոշել է չբոյկոտել լրագրողների հետ կազմակերպվող ճեպազրույցը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ուսումնասիրել են և մաթեմատիկական ճշգրտությամբ պարզել են` ձայները կեղծվել են ուղիղ 485 հազարով: Ըստ նրա՝ հանրաքվեին մասնակցել է 825 հազար մարդ, որոնցից 575 հազարը քվեարկել է ոչ, 225 հազարը՝ […]

Արցախում հայ զինվոր է զոհվել

Դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, […]

Հայաստանի սպառնալիքը` 10 տարում ապօրինաբար 9.833 մլրդ դոլար է դուրս բերվել

Հայաստանից 10 տարվա ընթացքում՝  2004-2013 թթ. ապօրինաբար դուրս է բերվել 9.833 միլիարդ դոլար: Նման տվյալներ են հրապարակվել Global Financial Integrity կազմակերպության զեկույցում, որն ուսումնասիրում է կապիտալի ապօրինի արտահոսքը։ Global Financial Integrity կազմակերպությունը հաշվի է առնում երկրից ապօրինի ճանապարհով դուրս բերված միջոցները` արտահանվող կամ ներմուծվող ապրանքների հայտարարագրված արժեքի գերազանցման կամ նվազեցման միջոցով: Ինչպես պարզվում է զեկույցից, Հայաստանի […]

Վարուժան Սուքիասյանը նշանակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանինախագահությամբ ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նիստը, որի օրակարգում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: ՀՖՖ նախագահը Գործադիր կոմիտեին ներկայացրեց Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը: Վարուժան Սուքիասյանը հանդես եկավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ծրագրային մոտեցումներով, ինչպես […]

Հանրահավաքին երեք հոգու բերման ենթարկեցին /վիդեո/

Henaran.am-ի թղթակիցն Ազատության հրապարկից հայտնում է, որ հրապարակում մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ երեք հոգի բերման է ենթարկվել: Մի քանի երիտասարդներ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ փորձել են վրաններ տեղադրել Ազատության հրապարկում: Ոստիկանների կոշտ արձագանքի արդյունքում բախում է տեղի ունեցել վերջիններիս և ցուցարարների միջև, բերման են ենթարկել երեք ցուցարարի: Րաֆֆի Հովհաննիսյանը ընդհատել է ելույթը, իսկ […]

Օմբուդսմենը դիմում է ոստիկանապետին, գլխավոր դատախազին, ՀՔԾ-ի պետին

Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Հանրաքվեի ընթացքում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ Գլխավոր դատախազին, Ոստիկանության պետին, Քննչական կոմիտեի նախագահին եւ Հատուկ Քննչական ծառայության պետին է ուղարկել գրություն, որը ներկայացնում ենք ստորեւ. «2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեին տեղի ունեցած խախտումների վերաբերյալ մենք ստացել ենք 67 ահազանգ: Բացի նշված ահազանգերից, եղել են նաեւ համանման խախտումների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ, որոնց իսկությունը […]

Սեյրան Օհանյանը տագնապ է հնչեցնում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ադրբեջանական կողմից ԼՂՀ ՊԲ դիրքերը տանկից արկակոծման միջադեպից: «Այո, սահմանին լարվածության իրավիճակը հասել է գագաթնակետին, սակայն հայկական զինուժի կողմից սահմանային վերահսկողությունն իրականացվում է պատշաճ մակարդակով: Հակառակորդը կրակում է ոչ միայն հրաձգային զենքերից, այլ նաև ականանետերից, բավական մեծ քանակությամբ կրակոցներ են գրանցվել: Իհարկե, կրակոցները դիպուկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի