19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Կերել են թոշակառուների փողերը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների յուրացման մի շարք դեպքեր։ Խոշոր չափերով յուրացում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի օպերատոր Ա.Գրիգորյանին։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի հոկտեմբերի 29-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի լիազորված ներկայացուցչից […]

Ավազակային հարձակում` հայտնի գործարարի տան վրա. կա զոհ և վիրավոր

Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում քաղաքացին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրում տան անդամների նկատմամբ: Այս մասին գրում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները՝ Մաշտոցի ոստիկանապետ […]

Ե՞րբ դպրոցներում կմեկնարկի ձմեռային արձակուրդը

Հանրակրթական ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդներն այս տարի կսկսվեն դեկտեմբերի 28-ից: Առաջին և երկրորդ դասարանցիները կհանգստանան մինչև հունվարի 24-ը ներառյալ, իսկ 2-ից 12-րդ դասարանցիների արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հերքում է

Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ոչնչացվել է հայերի կրակակետ, ինչի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այս անգամ որևէ մեկնաբանության չարժանացնելով ադրբեջանական քարոզիչների վառ երևակայության արգասիքը, ներկայացնում է ադրբեջանցի օգտատերի՝ նշված նյութին առնչվող կարծիքն առանց փոփոխության. — Ի՞նչքան է այս սուտը հոգնեցրել: Տեսանյութում երևում […]

Կրակոցներ Մոսկվայի կենտրոնում․ զոհեր, վիրավորներ /վիդեո/

Երեկ երեկոյան Մոսկվայի կենտրոնում՝ Elements բարում, կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում երկու հոգի մահացել է, 8-ը՝ վիրավորվել։ Ինչպես պարզվել է, մի խումբ անհայտ անձինք ներխուժել են բար, վեճ սկսել, ապա կրակել են ու փախել։ Կրակողներից մեկին հաջողվել է գտնել, նա այժմ ոստիկանական բաժանմունքում է, սպասում է իր փաստաբանին։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Եղանակը կցրտի

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 15-ին էապես չի փոխվի, 16-17-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գտնվել է Թուրքիայից Հունաստան ճանապարհին անհետացած հայ ընտանիքի անդամներից մեկի մարմինը

Նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Թուրքիայից Հունաստան ծովային ճանապարհով ուղևորվող Թեքեյան ընտանիքի հոր` Հովհաննես Թեքեյանի մարմինը գտնվել է: Այդ մասին«Արեւելքին» տեղեկություն փոխանցեց նրա կնոջ քույրը` Նաիրի Բաթրունյանը: Մեր տեղեկություններով Հովհաննես Թեքեյանը հուղարկավորվելու է Իզմիրի հայկական գերեզմանատանը:   Հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը:  Դեպքը տեղի է ունեցել Իզմիրի մոտակայքում: Մոտ 14 հոգի տեղափոխող լաստանավը Թուրքիայից Հունաստան ճանապարհին անհետացել է: Լաստանավի […]

Ամեն օր մորգից տեղեկություն է գալիս` զինվոր է զոհվել. առանց պանիկայի պատրաստվենք

Այս պահին խրամատային պատերազմ է տեղի ունենում սահմանին և ամեն ինչ շատ ավելի բարդ է: Բաքվի ախորժակը բացվել է: Եթե նախկինում կրակոցները հրաձգային էին, այնուհետև ականանետերի ու նռնականետերի, ապա այժմ անցել են տանկային հարձակման: Քիչ անց չի բացառվում, որ հակառակորդը կկիրառի թնդանոթներ, նաև ավիացիա: Լայնամասշտաբ պատերազմն անխուսափելի է և սխալ են այն քաղաքագետների հավաստիացումները, թե պատերազմ հնարավոր չէ: […]

Ճանապարհային ոստիկանությունից զգուշացնում են

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թվականի դեկտեմբերի 14-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. Երևան քաղաքի Աճառյան փողոց՝ մեկ արագաչափ՝ Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկից Մյասնիկյան և Գայի պողոտաների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Երևան […]

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

ՀՀ տարածքում դեկտեմբերի 14-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 7-12 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ին էապես չի փոխվի, իսկ 18-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված