21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գտնվել է Թուրքիայից Հունաստան ճանապարհին անհետացած հայ ընտանիքի անդամներից մեկի մարմինը

Նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Թուրքիայից Հունաստան ծովային ճանապարհով ուղևորվող Թեքեյան ընտանիքի հոր` Հովհաննես Թեքեյանի մարմինը գտնվել է: Այդ մասին«Արեւելքին» տեղեկություն փոխանցեց նրա կնոջ քույրը` Նաիրի Բաթրունյանը: Մեր տեղեկություններով Հովհաննես Թեքեյանը հուղարկավորվելու է Իզմիրի հայկական գերեզմանատանը:   Հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը:  Դեպքը տեղի է ունեցել Իզմիրի մոտակայքում:

Մոտ 14 հոգի տեղափոխող լաստանավը Թուրքիայից Հունաստան ճանապարհին անհետացել է: Լաստանավի մեջ են եղել նաև սիրիահայ մի ընտանիքի հինգ անդամներ, որոնցից փրկվել է ընտանիքի 19-ամյա դուստրը` Արինա Թեքեյանը: Նա այժմ մորաքրոջ հետ գտնվում է Իզմիրում, ուր տեղի պիտի ունենա հոր հուղարկավորությունը: Արինայի մոր, եղբոր և տատիկի ճակատագրերը մնում են անհայտ:

Աղբյուր՝ arevelk.am

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ