24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամեն օր մորգից տեղեկություն է գալիս` զինվոր է զոհվել. առանց պանիկայի պատրաստվենք

Այս պահին խրամատային պատերազմ է տեղի ունենում սահմանին և ամեն ինչ շատ ավելի բարդ է: Բաքվի ախորժակը բացվել է: Եթե նախկինում կրակոցները հրաձգային էին, այնուհետև ականանետերի ու նռնականետերի, ապա այժմ անցել են տանկային հարձակման:

Քիչ անց չի բացառվում, որ հակառակորդը կկիրառի թնդանոթներ, նաև ավիացիա: Լայնամասշտաբ պատերազմն անխուսափելի է և սխալ են այն քաղաքագետների հավաստիացումները, թե պատերազմ հնարավոր չէ: Միայն պատերազմ. սա է Բաքվի մոտիվացիան: Այդ ուղղությամբ նրանք այսքան տարի պատրաստվել են, կարծում է ադրբեջանագետ, «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանը:

«Հենարան» մամուլի ակումբի օրվա բանախոսը համոզված է` այս անգամ չպիտի կրկնել այն սխալը, ինչը տեղի ունեցավ 94-ին. հաջողություն գրանցելուց հետո հակառակորդին չպետք է ժամանակ թողնել` ուշքի գալու:

Այվազյանը քննադատում է հայկական կողմի` իր խոսքով` անհեռատես պահվածքը, երբ համացանցում հայտնվում են մերոնց պատժիչ գործողությունները, սա կոմպրոմատ է Բաքվի համար:

«Պետք է ռազմական ինֆորմացիան փակ պահել ընդհանրապես և հանրությանը պատրաստել պատերազմական դրության և մարդկային կորուստների: Պետք չէ Ադրբեջանին կրկնել. նրանք ասենք, 21 հոգի զոհվում է ռազմական գործողության արդյունքում, օրերով մորգում պահում են, քիչ քիչ տեղեկացնում, թե այսինչ զինծառայողը դժբախտ պատահարից զոհվեց, այնինչը` մեկ այլ բանից:

Մենք կրկնօրինակում ենք Բաքվին. պետք չի ամեն օր տեղեկություն տալ զինվորի մահվան մասին: Ստացվում է` ամեն օր մորգից տեղեկություն է գալիս, ամեն օր զինվոր է զոհվում, սա պանիկայի ջրաղացին ջուր է լցնում. այս տեղեկությունը պետք է փակ պահել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ