Վթարված ռուսական ուղղաթիռի զոհերի մեջ հայ կա․ նոր մանրամասներ /վիդեո/
 
                        Այսօր ՌԴ Կրասնոյարսկի շրջանում ուղղաթիռ է կործանվել, ինչի արդյունքում զոհերի թիվն արդեն հասել է 15-ի։ Ինչպես պարզվել է, զոհերի թվում նաեւ ազգությամբ հայ կա՝ ուղղաթիռի երկրորդ օդաչու Լեւոն Թանանյանը, հայտնում է LifeNews-ը։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ուղղաթիռը տեղափոխում էր «Վանկոր-Նավթ» ընկերության աշխատակիցներին։ Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռի կործանման պատճառ է դարձել դրա անսարքությունը։
 
                
 
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        



































