19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Արոնյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարում զբաղեցրեց 5-րդ տեղը: Մրցաշարի վերջին՝ 14-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Հիկարու Նակամուրան էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին պարտիայի 33-րդ քայլին: Արոնյանը հավաքեց 7 միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Հավակնորդների մրցաշարի հաղթող դարձավ Սերգեյ Կարյակինը, ով 14 հնարավորից հավաքելով 8,5 միավոր՝ իրավունք […]

Գազի հետ հոսանքն էլ կէժանանա՞

Գազի գնի  էժանացմանը զուգընթաց փորձագետները կարծիք են հայտնում, որ եթե գազի գինն էժանանա, պետք է որ, հոսանքի սակագինը ևս նվազի: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցումայս առնչությամբ մասնավորապես նշեց. ‹‹Էլեկտրաէներգիան ստանում ենք նաև գազի սպառումից: Տրամաբանական  է, որ մեկի գնի իջեցումը  պիտի իր ազդեցությունը թողնի մյուսի վրա: Ամբողջ խնդիրը գազի գնի իջեցման քանակի մեջ է: Այստեղ մի […]

Արդեն փաստ է, որ գազի գինը կնվազի

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կա՞ արդյոք հավանականություն, որ Հայաստանում սպառողի համար գազի գինը կէժանանա, պատասխանեց. «Որ գազի գինը նվազելու է, դա փաստ է, բայց ինչքանո՞վ, քննարկումների արդյունքում կճշտվի»: ՀՀ վարչապետը հավելել է, որ  ՀՀ նախագահի Մոսկվա կատարած այցի ժամանակ այդ հարցը քննարկվել է ՌԴ նախագահի հետ, և այսօր […]

Արտակարգ իրավիճակ. ազատամարտիկները սպառնում են վնասել ԴԱՀԿ աշխատակիցներին/վիդեո/

Այս պահին թեժ իրավիճակ է Արարատի մարզի Գետափնյա գյուղում: ԴԱՀԿ աշխատակիցները այսօր պետք է տանից վտարեն ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանի ընտանիքը: Ազատամարտիկը պնդում է, որ բոլոր վճարումները արել են և երկու շաբաթ ժամանակ է խնդրում իր բողոքի պատասխանը ստանալու համար: Ի դեպ, այս գիշեր Խաչիկ Գասպարյանի մորը, որը տան սեփականատերն է, հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածով: […]

Զորավարժարանում զինվոր է մահացել

Կապանի զորավարժարանում զինծառայող է մահացել: Նախնական տեղեկություններով զինվորը մահացել է հրազենային վիրավորումից: Տեղեկությունն արդեն իսկ հաստատել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ դեռևս հայտնի չեն դեպքի մանրամասները:

Ցնցումներ են գրանցվել

Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 07.54-ին (Գրինվիչի ժամանակով` 03.54-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.390: Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում […]

Բրյուսելում ահաբեկչական գործողություններից զոհվածների թվում ՀՀ քաղաքացիների չկան

Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ այս պահի դրությամբ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիների չկան:Այս մասին Ֆեյսբուքի պաշտոնական էջում տեղեկացնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը: Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելի օդանավակայանում մահապարտ-ահաբեկիչները պայթյուններ են իրականացրել։ Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 32 մարդ, վնասվածքներ են ստացել մոտ 230-ը:    

Ոստիկանապետի հետ կապված աղմկահարույց գործը ուղարկվել է դատախազություն

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, մարտի 8-ին Գորիսում ոստիկանների նկատմամբ բռնության, ինչպես նաև տարածքի ոստիկանապետի կողմից քաղաքացու նկատմամբ բռնության գործը Սյունիքի մարզային քննչական վարչությունն ուղարկել է դատախազություն` ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար: Մեր այս տեղեկությունները քիչ առաջ հաստատեցին նաև Քննչական կոմիտեից: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման՝ մարտի 8-ի  երեկոյան մի  խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց […]

Պայթյուններ Բրյուսելի օդանավակայանում. կան զոհեր /ֆոտո/

Ժամեր առաջ Բրյուսելի օդանավակայանում երկու պայթյուն է հնչել։ Ականատեսները պատմել են, որ պայթյուններից մեկը որոտացել է թռիչքուղուց 200 մետր հեռավորության վրա, երկրորդը՝ անմիջապես թռիչքուղում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու ոստիկանները, նախնական տվյալներով՝ 10 հոգի մահացել է, 8-20 վիրավոր կա։ Մարդկանց օդանավակայանից տարհանել են, այս պահին օդանավակայանը փակվել է, թռիչքներ չեն իրականացվում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի