19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`ապրիլի 1-2-ը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 3-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով: Երևանում՝ ապրիլի 1-2-ը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի […]

Փորձագետ Կարեն Վարդանյանին սպանել են, դին թաքցրել ավտոտնակում/ֆոտո/

Ինչպես հայտնի է, ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը, ով մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Ապրիլի 30-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորոության դեմ պայքարի գլխավոր, […]

«Զվարթնոցում» պայթյունի մասին կեղծ ահազանգը ստացվել է ադրբեջանական IP հասցեից

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու Երեւան-Մոսկվա մեկնող թիվ 558 չվերթի ինքնաթիռը, «Զվարթնոց» օդանավակայանը պայթեցնելու վերաբերյալ սուտ հաղորդում ներկայացրած անձի ինքնությունը, դրդապատճառները։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հնարավոր ահաբեկչության մասին հաղորդումն ստացվել էր էլեկտրոնային փոստի միջոցով՝ մարտի 24-ին, «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային […]

Քաղցրաշենցի խաղողագործները փակել են միջպետական ճանապարհը

Քիչ առաջ Քաղցրաշենի (Արարատի մարզ) խաղողագործները փակել են միջպետական ճանապարհ` բողոքելովվ, որ դեռեւս անցյալ տարվանից չեն վճարվել իրենց խաղողի գումարները: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում քաղցրաշենցի խաղողագործ Կամոն հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցները ոչ միայն իրենց գյուղացիներն են , այլ նաեւ իրենց են միացել հարեւան գյուղերի` Այգեպարի,Նորաշենի խաղողագործները, որոնք մինչ օրս իրենց խաբված են համարում: Հարցին, […]

19-ամյա զինծառայող է վիրավորվել

Պաշտպանական գծի առաջնագծում երեկ` մարտի 30-ին ժամկետային զինծառայող է վիրավորվել: Նա Տավուշի մարզի բնակիչ է, 19 տարեկան: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մեջ դրական միտումներ կան:  

0-ից ցածր ջերմաստիճանը չի նահանջում

ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տվյալներով` ս․թ մարտի 30-ի լույս 31-ի և 31 –ի լույս ապրիլի 1-ի գիշերային ժամերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում,  առանձին հատվածներում օդում հնարավոր են  մինչև -2, իսկ հողի  մակերևույթին ` անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճաններ։ Այդ կապակցությամբ ՀՀ  գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է գյուղացիական տնտեսություններին ցուցաբերել զգոնություն […]

Հավայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը

ԱՄՆ Հավայի նահանգի օրենսդիր ժողովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև, Massis Post-ը։ «Հարգելով և ճանաչելով ԼՂՀ-ն» անվանումով բանաձեւում ասվում է, որ Հավայի նահանգի 28-րդ օրենսդիր ժողովի Ներկայացուցիչների պալատը 2016 թվականի հերթական նիստում «ճանաչում է ԼՂ Հանրապետությունը և խրախուսում միջազգային հանրությանը՝ ճանաչելու Ղարաբաղը որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն»։

Եկել է Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը. Inderpendent

Անգլիական անվանի «Inderpendent» թերթի Միջին Արևելքի թղթակից Ռոբերտ Ֆիսկը իր վերջին հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ «Եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը» վերնագրով իր հոդվածում Ֆիսկը, մասնավորապես, անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ ժամանակակից  ցեղասպանությունների վերաբերյալ հայտարարությանը: Նշենք, որ Քերին, խոսելով «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական խմբավորման […]

Վաշինգտոնում Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը չի նախատեսվում․ Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպում չեն ծրագրում: Այդ մասին ասել է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական report.az-ին տված հարցազրույցում։ «Վաշինգտոնում նախագահների հանդիպման մասով ոչինչ նախատեսված չէ»,- ասել է նա։

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

Մարտի 28-ին մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության Նախագահը Մասաչուսեթս նահանգում այցելել է հայաշատ Ուոթերթաուն քաղաք, որտեղ հայերն անցյալ երկու դարերի ընթացքում հիմնել են ազգային լուրջ կառույցներ: Սերժ Սարգսյանը նախ հյուրընկալվել է Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում: Այն հիմնվել է 1971 թվականին: Թանգարանը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող կարևոր կառույցներից է` ունի դրամների, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի