11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Այս գիշեր ճնշել է հակառակորդի ակտիվությունը. ԼՂՀ ՊԲ

Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին և դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսևորած հետևողական ջանքերին, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունը, փետրվարի 5-ի […]

Հայտնի է ՀՀԿ-ի ՄԻՊ-ի թեկնածուի անունը

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը: Այս մասին հայտարարվել է ՀՀԿ խմբակցության փակ քննարկումից հետո: ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ևս առաջարկել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը:

Aljazeera-ի ցնցող ռեպորտաժը Գյումրիի մասին /վիդեո/

aljazeera-ն տեսանյութ է պատրաստել Գյումրիի մասին, թե ինչպես են ապրում գյումրեցիները ողբերգական երկրաշարժից 27 տարի անց։ Հոդվածում նշվում է, որ հազարավոր հայեր տեղահանվեցին 1988-ի երկրաշարժից հետո, բայց ավելի քան 27 տարի այդ ողբերգությունից անցել է, մինչդեռ որոշ ընտանիքներ դեռեւս ժամանակավոր տնակներում են ապրում։ Մանրամասները՝ տեսանյութում  

Հարուցվել է քրեական գործ

Զինվորական քննչական գլխավոր վարչության  երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: 05.02.2016թ.՝ ժամը 03:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում […]

Սահմանին լարված է. զինվոր է զոհվել

Փետրվարի 4-ի  լույս 5-ի գիշերը` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց: Փետրվարի 5-ի գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. […]

ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Ցեղասպանության հարցում Վատիկանի հետքայլի մասին թուրքական ապատեղեկատվությունը

«Թուրքական տեղեկատվությունը, թե Վատիկանը հետքայլ է կատարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի ապրիլյան ուղերձից ամբողջությամբ կեղծ է»։ Թվիթերի իր էջում նման գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել հետ ուղարկել Վատիկանի իր դեսպան Մեհմեթ Փաչաջըին, ով կանչվել էր Անկարա Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության տարելիցին անցկացված […]

Ինչու Հայաստանում բենզինը չի էժանանում /վիդեո/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում ՀՀ  ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հիշեցրել է, որ վերջինիս հանձնարարել էր ուսումնասիրել դիզվառելիք-բենզինի շուկան ու ներկայացնել առկա իրավիճակը: Հիշեցնենք՝ երեկ հայրենի պատգամավորները ԱԺ-ում եւս մեկ անգամ բարձրաձայնեցին առկա խնդիրը, որ աշխարհում վառելիքի գները նվազում են, մինչդեռ մեզ մոտ բենզինը շարունակում է մնալ նույն գնին կամ մեկ- մեկ թանկանալ: Ըստ […]

«Տխուր» թվեր

500 միլիոն դոլար. այսքանով է կրճատվել ՀՀ ուղարկվող տրանսֆերտները: ԿԲ տվյալներով` 2015թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստան ուղարկվել է 1մլրդ. 323.6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումար: 2014թ. այդ ցուցանիշը 2 մլրդ. 123,6 մլն դրամ էր: Ընդ որում, կտրուկ նվազել են Ռուսաստանից ուղարկվող միջոցները: Մինչդեռ մնացած երկրներից փոխանցվող տրանսֆերտները աճել են:

Կեսգիշերային կրակոցներ. 2 զոհ, 1 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է. Կեսգիշերին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արագած ավան-գյուղում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 2 հոգի մահացել է, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նշված գյուղ են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ոստիկանության […]

Հայտնի է Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի անունը

Հիմք ընդունելով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձաժողովի 2016 թվականի փետրվարի 2-ի «Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին» N 2 որոշումը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշում է. «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն նշանակել Արման Արմենի Սաղաթելյանին: Արման Արմենի Սաղաթելյան Համառոտ կենսագրական տվյալներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի