07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Գալուստ Գրիգորիչի հետ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ արտերկրից վերադարձել է Հայաստան: Նրա կարճատեւ արձակուրդն ավարտվել է։ Հիշեցնենք, ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության վարչության պետ Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատեւ արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում, որտեղ խորհրդարանի ղեկավարը նաեւ բժշկական հետազոտություն էր անցնելու:

Գալուստ Սահակյանի ինքնազգացողությունը վատացել էր փետրվարի 17-ին: Նրան տեղափոխել էին Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոց՝ բժշկական հետազոտության։ Պարզվել էր, որ կտրուկ տատանվել է Սահակյանի ճնշումը։ Բժիշկները նշանակել էին ամբողջական հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել էր արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել էր բժշկական հսկողություն։

Փետրվարի 21-ին Գալուստ Սահակյանը դուրս էր գրվել հիվանդանոցից:  Լավատեղյակ աղբյուրներից -ին հայտնի դարձավ, որ Գալուստ Սահակյանի ինքնազգացողությունը լավ է: ԱԺ նախագահն այսօր աշխատանքի է գնացել:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ