13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արդեն փաստ է, որ գազի գինը կնվազի

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կա՞ արդյոք հավանականություն, որ Հայաստանում սպառողի համար գազի գինը կէժանանա, պատասխանեց. «Որ գազի գինը նվազելու է, դա փաստ է, բայց ինչքանո՞վ, քննարկումների արդյունքում կճշտվի»:

ՀՀ վարչապետը հավելել է, որ  ՀՀ նախագահի Մոսկվա կատարած այցի ժամանակ այդ հարցը քննարկվել է ՌԴ նախագահի հետ, և այսօր կա հանձնարարական գերատեսչություններին, որպեսզի գազի գնի նվազման ուղղությամբ քննարկումներ իրականացնեն: «Հիմա գտնվում ենք այդ փուլում: Որ նվազելու է, դա փաստ է, բայց ինչքանով, քննարկումների արդյունքում կճշտվի»,- նշել է Հ. Աբրահամյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է իրանական գազը Հայաստանով հասնի Վրաստան, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ամեն ինչ էլ հնարավոր է. «Մենք նույնպես աշխատում ենք, քննարկում ենք և կարծում եմ, որ մինչև տարեվերջ հայտնի կլինի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ