19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

ԼՂՀ-ը պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն ՀՀ Նախագահի շուրթերից. Վլադիմիր Հակոբյան

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը NEWS.am-ի խնդրանքով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության նիստի օրակարգում ներառելու շուրջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, Արտաքին գործերի նախարարության և այլ պաշտոնյաների հայտարարություններին: «Ավաղ, Ադրբեջանում այնքան երկար են ապրել բռնապետության ներքո, որ արդեն անգամ իշխանության ամենաբարձր օղակներում են մոռացել, որ այլ երկրներում սովորաբար լինում են […]

Արծրուն Հովհաննիսյանը պաշտոնապես հերքում է լուրերը, թե զորահավաք է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը   հերքեց  հասարակության մեջ շրջանառվող լուրը, թե Հայաստանում զորահավաք է սկսվել։ Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց՝ հակառակորդը շարունակում է ղարաբաղաադրբեջանական շփման գոտում զորքերի տեղաշարժ ու կուտակումներ իրականացնել: «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել ու անակնկալության գործոնն այս առումով  նվազեցվել է», – ասաց ՊՆ խոսնակը: Անդրադառնալով ՊՆ բարձրաստիճան […]

«Արցախը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­քի նախագիծը քննարկման կդրվի կառավարությունում

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենս­­դրական նա­խա­­ձեռ­­նու­թյան կար­գով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­քի նախագիծը: Տեղեկացնենք՝ նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում: Ներկայացված օրենքի նախագիծը Հայաս­տա­նի Հան­րա­­­պետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հան­դես կգա Հա­­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան արտաքին գործերի […]

Բակո Սահակյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը քննարկել են քառօրյա պատերազմին առնչվող հարցեր

Մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղաադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը […]

Եղանակը նոր անակնկալ կմատուցի

Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է 9.60C: Միջին օրական ջերմաստիճանը […]

Կվերանայվի էլեկտրաէներգիայի սակագինը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով 2016թ. օգոստոսի 1-ից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի արդյունքում՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործող սակագներում նախորդ տարիներին կուտակված վնասի փոխհատուցման համար միանվագ ներառված գումարի նվազեցման […]

Ադրբեջանական իշխանությունների բոլոր փորձերն ավարտվել են լիակատար տապալմամբ

ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն 25 տարի առաջ՝ 1991 թ․ ապրիլի 30-ին, Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծմամբ սկսվեց «Օղակ» գործողությունը, որը դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի նախերգանքը: Գործողության ընթացքում հայկական գյուղերը նախ շրջապատվում էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից: Այնուհետև ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու ոստիկանությունը մտնում էին նշված […]

Հունիսի 2-ին Բունդեսթագը կճանաչի Հայոց ցեղասպանությունը․գերմանաբնակ թուրք պատգամավոր

Գերմանիայի «Կանաչների» (Die Grüne) կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը համոզմունք է հայտնել, որ Բունդեսթագը հունիսի 2-ին կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝  Օզդեմիրը թեմային անդրադարձել է DW TV-ի «Conflict Zone» հաղորդման ընթացքում: Նա նշել է, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի կառավարությունն ընդունի, որ 1915թ. Օսմանյան կայսրությունում 100 հազարավոր հայերի սպանությունը հենց ցեղասպանություն […]

Կառավարությունը չի բարձրացնի նվազագույն աշխատավարձը

Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել: Որոշման նախագիծը գործադիրին ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով հայտարարեց, թե դեմ է, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրանա ու կազմի 65 հազար դրամ։ «Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետբյուջեից լրացուցիչ ծախսերի […]

Հրատապ.հրետակոծվում են առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում եւ այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ողջ ռաջնագիծը, այնպես էլ խաղաղբնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր` 85,100,122,152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 Գրադ կայանքներ, եւ 9Մ33 Մ3 տիպի Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի