19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Բաքվի հայտարարությունը ապատեղեկատվական հնարք է. Սենոր Հասրաթյան /վիդեո/

Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությունն առ այն մայիսի 17-ին, թե իբր 2016թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած առճակատման ընթացքում «հայկական զինված ուժերը ադրբեջանական խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտներին հարվածներ են հասցրել նաև սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերով», ոչ այլ ինչ է, քան Բաքվի կողմից շարունակ հորինվող և իրականության հետ որևէ աղերս չունեցող ապատեղեկատվական հնարք: Այս մասին Արցախի […]

Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է ԼՂ հիմնահարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը: Ինչպես տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը, խորհրդակցության ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ Վիեննայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։

Նախագահը ինքնաթիռում հարցազրույց է տվել լրագրողներին /ֆոտո, վիդեո/

Հ Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից Երևան վերադառնալու ճանապարհին օդանավում այցը լուսաբանող լրագրողներին հարցազրույց է տվել ու ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախաձեռնությամբ կայացած հանդիպումների արդյունքները: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը եւ լուսանկարներ է հրապարակել։ Տեսանյութը՝ Panorama.am-ի

Համանախագահների հայտարարությունը

ՎԻԵՆՆԱ, 16 Մայիսի 2016 թ. Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Մասնակիցները հաստատել են, որ չի […]

Վիեննայի հանդիպման գլխավոր արդյունքը /վիդեո/

Հայ եւ ադրբեջանցի բանակցողները տրամադրված են փոխզիջումներ գտնելու հարցում: Վիեննայում կայացած հանդիպմանը հաջորդիվ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը.  «Մենք կնպաստենք դրան»,-ըստ Տաս-ի` ասել է ՌԴ գլխավոր դիվանագետը : Լավրովը նաեւ տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել որ «հունիսին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետը, […]

Երևանում կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանությունը

Այսօր` մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ երիտասարդ աղջիկը Դավիթաշենի կամրջի վրա փորձում է ինքնասպան լինելու նպատակով ցած նետվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային […]

Եղանակը կցրտի

Հանրապետության տարածքում`մայիսի 16-18-ը շրջանների մեծ մասում, 19-20-ը առավելապես հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ մայիսի 16-18-ը առավելապես օրվա երկրորդ կեսին և […]

Ձերբակալվել է ՀՀ ԶՈւ սպառազինության գնդապետը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ։ Նշված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մայիսի 11-ին ձերբակալվել է ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը։ Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործի քննության շահերից ելնելով` […]

Հրատապ. Գառնեցիները կրկին փակել են Երևան-Գառնի ավտոճանապարհը /ֆոտո/

Հենց հիմա գառնեցիները փակել են Երևան Գառնի ավտոճանապարհը՝ հրաժարվելով մասնակցել Ազատ գետից ջուր վերցնելու ծրագրի մասին քննարկմանը։ Հիշեցնենք, որ այսօր Գառնիում իրազեկման նպատակով հրավիրվել էր քննարկում՝ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծի վերաբերյալ։ Լուսանկարը՝ Համահայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի