19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտում չի արձանագրվել, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Երբ նախագահն ու վարչապետը պայքարում են. մոնոպոլիզացիա դեղերի օրենքո՞ւմ /վիդեո/

«Ինչպես միշտ Հայաստանի հանրապետությունում ընդունվում են օրենքներ, որոնք առաջին հայացքից լավն են և եթե այդ օրենքները իրագործվեն, կունենանք հոյակապ ժողովրդավարական օրենքների երկիր, բայց մի բան է, որ ընդունվում է օրենքը և մեկ այլ բան է կատարումը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Անդրադառնալով դեղերի մասին օրենքին Հակոբյանը նշեց, որ […]

Պաշտոնանկություն Զինված ուժերում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից։ Համաձայնագրում , մասնավորապես, նշվում է.«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 52-րդ […]

Ծառայության մեջ թերանալու համար 1954 ոստիկանի գործողությունների նկատմամբ ծառայողական քննություն է կատարվել. Վարդան Եղիազարյան

Ազգային ժողովում 2015 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ընացքում  ՀՀ ոստիկանության պետի տեղակալ  Վարդան Եղազարյանն անդրադարձավ այն լուրերին,  թե ոստիկանության բյուջեն ավելացել է: «Ավելացումներ եղել են 5,7 միլիարդ դրամի չափով, որն ապահովելու է աշխատավարձի վճարումը»,- ասաց Եղիազարյանը: Եղիազարյանը շեշտեց՝  նախորդ տարի ոստիկանությունն աշխատել է  շատ ծանրաբեռնված. դա  պայմանավորված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և սահմանադրական […]

Երևանում քամին տանիքներ է պոկում, ծառեր է արմատախիլ անում…/վիդեո/

Անակնկալ սկսված ուժեղ փոթորիկը Երևանում տանիքներ է պոկել:Ուժեղ քամու պատճառով որոշ տեղերում հոսանքազրկումներ են եղել: Ուժեղ քամին ծառեր է արմատախիլ արել ։ Անգամ բակերում կայանված մեքենաներնեն  ուժեղ քամուց օրորվել։ Henaran.am-ը ԱԻՆ-ից տեղեկացավ, որ արդեն ահազանգեր են ստացել տարբեր բնակավայրերից ուժեղ քամու պատճառած վնասների մասին։ Հատկապես ահազանգերը ստացվել են Երեւանից եւ Արագածոտնի մարզից։ Որոշ մարզերում ուժեղ […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ համաժողովի մասնակիցներին Հարգելի՛ գործընկերներ, Ջերմորեն ողջունում եմ հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին: Ուրախ եմ, որ Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությանը արձագանքել և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հավաքվել են Հայաստանի և Արցախի խորհրդարաններում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները: Երկու հայկական պետությունների հետագա ամրապնդման համար հույժ կարևոր են […]

ԼՂՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են

Մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել կրակի դադարեցման պայմանավորվածությանը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:  

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլին վերաբերող խնդիրներ: Երկուստեք կարևորվել է Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների նախաձեռնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը: Կողմերը միակարծիք են եղել, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր […]

«Միայն իմ դիակի վրայով». գառնեցիները նորից ճանապարհ են փակել

«Քաղցրաշենի ինքնահոսի ոռոգման ծարգիրը» չեղյալ հայտարարելու պահանջով այսօր՝ մայիսի 20-ին, մի քանի հարյուր գառնեցի փակել է  Գառնի-Երեւան Ճանապարհը: Henaran.am-ի զրուցակիցներից հետ զրույցում  Արուսյակը նշեց, որ չեն պատրաստվում զիջել և բացել ճանապարհը մինչև իրենց պահանջը չկատարվի: Նրանց խոսքով ՝ չեն պատրաստվում լքել իրենց հայրենի գյուղը և ամեն բան կանեն, որ կործանարար ծրագիրը չիրագործվի: «Միայն իմ դիակի վրայով»,-վճռական […]

Լվովում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպը Ուկրաինայում ՀՀ դեսպանատան ուշադրության կենտրոնում է

Լվովում հայերի և ադրբեջանիցիների միջև միջադեպն Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ուշադրության կենտրոնում է: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը: «Հայաստանի ու Ադրբեջանի մարզիկների միջև տեղի ունեցած միջադեպն առաջին իսկ պահից մեր ուշադրության կենտրոնում է: Հյուպատոսին գործուղել եմ Լվով, որպեսզի տեղում պարզի բոլոր հարցերը: Համապատասխան նոտաներ եմ ուղարկել Ուկրաինայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի