14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծառայության մեջ թերանալու համար 1954 ոստիկանի գործողությունների նկատմամբ ծառայողական քննություն է կատարվել. Վարդան Եղիազարյան

Ազգային ժողովում 2015 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ընացքում  ՀՀ ոստիկանության պետի տեղակալ  Վարդան Եղազարյանն անդրադարձավ այն լուրերին,  թե ոստիկանության բյուջեն ավելացել է:

«Ավելացումներ եղել են 5,7 միլիարդ դրամի չափով, որն ապահովելու է աշխատավարձի վճարումը»,- ասաց Եղիազարյանը:

Եղիազարյանը շեշտեց՝  նախորդ տարի ոստիկանությունն աշխատել է  շատ ծանրաբեռնված. դա  պայմանավորված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և սահմանադրական փոփոխությունների միջոցառումների առատությամբ:

Եղիազարյանը տեղեկացրեց՝ ծառայության մեջ թերանալու համար 1954 ոստիկանի գործողությունների նկատմամբ ծառայողական քննություն է կատարվել: 920-ը ենթարկվել են տույժերի, 1-ն ունեցել է պաշտոնի իջեցում:  Հարուցվել է 31 քրեական գործ, դատապարտվել է 12 ոստիկան:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ