19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում․ ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների ղեկավարների` Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: Դրանք վարել է հյուրընկալող երկրի՝ Ղազախստանի նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն […]

Ինչ կասկածանքով են ձերբակալվել բարձրաստիճան զինվորականները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում մայիսի 30-ին ձերբակալվել է 3 անձ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը։ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի […]

Գազն էժանացավ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր մայիսի 31-ին որոշել է ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող սպառողներին մատակարարվող գազի սակագինը գործող 156 դրամի փոխարեն սահմանվել 146,7 դրամ, իսկ 10 000 խմ-ից ավելի սպառում ունեցողներին` վաճառվող գազի սակագինը յուրաքանչյուր 1000 խմ դիմաց սահմանվեց 257,56 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։ Հիշեցնենք, […]

Ձերբակալվել է 2 գնդապետ, 1 գեներալ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում գտնվող քրեական գործերի շրջանակում 2 գնդապետ եւ 1 գեներալ է ձերբակալվել: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Ձերբակալվածներն են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը: Նրանք ձերբակալվել են մատակարարված անորակ ապրանքներ ընդունելու, չարաշահումներ թույլ տալու փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակում: Ըստ նախնական […]

Զինվորը հանկարծամահ է եղել

Մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն: Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: […]

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ մայիսի 30-ին ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 3-4 […]

Անկախության սերունդը բոլորից ճիշտ է հասկացել մայիսի 28-ի պատգամը․ Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Հանրապետության Նախագահը ողջունել է տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորել Հանրապետության տոնի առթիվ: […]

Մայիսի 28-ը Հանրապետության օրն է

«Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28–ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»։ ՀՀ առաջին վարչապետ Հովհ. Քաջազնունի Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն […]

«Վերջին զանգի» ողբերգությունը. 2 զոհ. 3 վիրավոր

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ չնայած արված բազմաթիվ հորդորներին` ձեռնպահ մնալու մեքենա վարելու գայթակղությունից, այդուհանդերձ արձանագրվել են անչափահաս վարորդների կողմից թույլ տրված օրինախախտումներ, որոնց հետևանքով գրանցվել են զոհեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրա տվության վարչությունից: Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է. «Այսօր հանրապետության ավագ դպրոցներում «Վերջին զանգի» արարողությունն է, և […]

Ընտրական օրենսգիրքը 3-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց /վիդեո/

ԱԺ-ում արտահերթ նիստի  մեկնարկեց խնդրահարույց Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումը: Մինչ քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը: «Մենք ցանկանում ենք հստակ իմանալ՝ արդյո՞ք իշխող ուժը պատրաստ է հավատարիմ մնալ իր խոսքին և ԸՕ-ի 3-րդ ընթերցումից հետո կհրավիրի արտահերթ նստաշրջան և կոնսենսուսի արդյունքում ձեռքբերված համաձայնությունները կմտցնի ԸՕ-ի նախագծի մեջ»,- ասաց Զուրաբյանը: Պատգամավորի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի