19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կէժանանա

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով՝ 48.78 դրամից կազմելով 46.2 դրամ: Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է  հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը: Մինչ այդ այսօր ժամը 16-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում աշխատանքային քննարկում է նախատեսված սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ: Ըստ […]

Պարենային ճգնաժամ կունենանք

‹‹Պետությունը պետք է անի բոլոր հնարավոր քայլերը կարկուտից տուժած գյուղացուն աջակցելու համար։ Սահմանամերձ գյուղերում էլ է կարկուտ  տեղացել, բայց գյուղը սահմանամերձ  էլ որ չլինի, պետք է ասել՝  է՛լի մեր գյուղացին հիմա ծանր վիճակում է հայտնվել։  Բոլորս ենք բարձրաձանում այդ մասին։ Գյուղացին վարկային ծանր բեռի տակ է։ Կլիմայական աղետների ժամանակ է՛լ ավելի խոցելի վիճակում է հայտնվում […]

Մեկ ամիս է Հրաչյա Հարությունյանից լուր չունեն

«Արդեն մեկ ամիս է, որ Հրաչյայի հետ չենք կարողանում կապվել, համարյա ոչ մի բան չգիտենք: Տեղափոխությունը չի կատարվում Ռուսաստանի կողմից: Առողջական վիճակից էլ բան չգիտենք: Ինքը անընդհատ հարցնում էր ու շատ էր ուզում տեղափոխվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով դատապարտված Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ […]

ԻՊ առաջնորդը ոչնչացվել է․ զլմ-ներ /ֆոտո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բակր ալ-Բաղդադին ոչնչացվել է ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ավիահարվածների հետեւանքով, գրում է Mirror-ը։ Նշվում է, որ ԻՊ առաջնորդը սպանվել է Մոսուլում։

Էլիտար գողերը բերման են ենթարկվել

Հունիսի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ՊՊԾ հատուկ գումարտակի և Արաբկիրի բաժնի ծառայաողները, իրականացնելով համապատասխան միջոցառումներ, մայրաքաղաքի Սեբաստիա փողոցից, գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 1992 թվականին ծնված Շահեն Գասպարյանին և մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 1986 թվականին ծնված Նիկոլայ Հարությունյանին: Նրանք կասկածվում են Երևանում և […]

ՀԾԿՀ-ն առաջարկում է էլէներգիայի սակագինը նվազեցնել

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 15-ի իր նիստում կքննարկի բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հարցը: ՀԾԿՀ-ն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 48.78 դրամից դարձնել 46.20, գիշերային սակագինը՝ 38.78 դրամից՝ 36.20 դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից: «Հաշվի առնելով 2016թ. օգոստոսի 1-ից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) […]

Հայկ Խանումյանի գործով կան ձերբակալվածներ

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու փաստի առթիվ ԼՂՀ իրավապահ մարմինների  կողմից տարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 9-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը և 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը։ Մ.Սահակյանը և Ս.Ավանեսյանը ձերբակալված են։ Իրականացվում են համապատասխան միջոցառումներ […]

ՀՀ ԶՈւ երկու զինծառայող է մահացել

Բնական աղետի` 08.06.2016թ. ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհայտ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ` կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի դին` ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից: Երկրորդ կայազորային […]

Վաղը կկրճատվի ևս 3-4 փոխնախարար. Հովիկ Աբրահամյան

Այսօր՝ հունիսի 8-ին  ԱԺ հերթական քառօրյա նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց ոչ կառավարական կազմակերպություններին պետական բյուջեից գումար տրամադրելու մասին: Զուրաբյանը նկատեց, որ  մոտ երկու միլիոն դոլար գումար ուղղված է եղել բավական անհասկանալի նպատակների, մինչդեռ  այդ գումարը կարելի էր ուղղել պաշտպանության ոլորտն ամրացնելուն: Հարցին պատասխանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ասելով, […]

Հզոր ցիկլոն

Հանրապետության տարածքին նոր հզոր ցիկլոն է մոտենում, որը կգործի մինեչւ հունիսի9-ը. կշարունակվեն տեղումները` անրեւի եւ կարկուտի տեսքով, կգրանցվի քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ: Այս մասին տեղեկացնում է Հիդրոմետ ծառայությունը: Հունիսի 9-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում, 11-ին հյուսիսային շրջաններում, 10-ին, 12-13-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի