Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կէժանանա
Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով՝ 48.78 դրամից կազմելով 46.2 դրամ:
Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:
Մինչ այդ այսօր ժամը 16-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում աշխատանքային քննարկում է նախատեսված սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ:
Ըստ Բաղրամյանի՝ աշխատանքային քննարկումից հետո, ամփոփելով արդյունքները, հարցը կներկայացվի հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա հունիսի 24-ին:
Լրագրողի արցին, թե եթե իջեցման հնարավորություն կար, ինչո՞ւ անցյալ տարի էլեկտրաէներգիայի թանկացման ժամանակ դա հաշվի չէր առնվել, հանձնաժողովի ներկայացուցիչը արձագանքեց. «Անցյալ տարի հաշվի են առնվել այն ժամանակ առաջացած գործոնները»:
Գարեգին Բաղրամյանը նշել է, որ ՀԷՑ-ը արդեն օգուտով է աշխատում:
«Եթե մենք անցյալ տարի էլեկտրաէներգիայի գինը ավելացրեցինք 6.9 դրամով, դրա մեջ 5 դրամը 23.4 մլրդ դրամ վնասի փոխհատուցման գումարն էր: Հիմա այդ գումարը հանվում է»,-ասաց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի էլեկտրաէներգիան սպառողների համար թանկացավ 6.9 դրամով, և հանձնաժողովը դա հիմավորեց ՀԷՑ-ում առաջացած ճգնաժամով:
Հիշեցնենք, որ գազի սակագինը սպառողների համար հուլիսի 1-ից կէժանանա 9.3 դրամով՝ կազմելով 46.7 դրամ: