12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Երևանում կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանությունը

Այսօր` մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ երիտասարդ աղջիկը Դավիթաշենի կամրջի վրա փորձում է ինքնասպան լինելու նպատակով ցած նետվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ ավագ լեյտենանտ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ, կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները կարողանում են ինքնասպանության փորձ կատարող աղջկան դուրս բերել կամրջի վտանգավոր եզրագծից: Արդեն դեպքի վայր ժամանած հոգեբան-փրկարար, ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանը կարողանում է համոզել աղջկան, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին, ինչը հաջողվում է Տ. Սարգսյանին:

Աղջիկը հոգեբան-փրկարարին հայտնել էր, որ ինքը այդ ծայրահեղ քայլին փորձում է դիմել, քանի որ ունի անձնական խնդիրներ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ