07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Կառավարությունը չի բարձրացնի նվազագույն աշխատավարձը

Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել: Որոշման նախագիծը գործադիրին ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով հայտարարեց, թե դեմ է, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրանա ու կազմի 65 հազար դրամ։

«Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետբյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության (մոտավոր գնահատմամբ տարեկան հաշվարկով կկազմի առնվազն շուրջ 13 մլրդ դրամ), ինչպես նաև համայնքների բյուջեների ծախսերի գծով լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության:

«2016 թվականի հուլիսի մեկից նախատեսվում էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 65 հազար դրամ, սակայն տնտեսական ցուցանիշների հետևանքով այդ խնդիրը հետաձգվել է» :

Նախագծով նախատեսվում էր 2016 թվականի հուլիսի 1-ից «Նվազագույն ամսական աշ­խա­տավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվա­զա­գույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 65000 դրամ՝ գործող 55000 դրամի փոխարեն, եւ, դրա հետ կապված,վերանայել եւ սահմանել օրենքի 2-րդ հոդվածով սահմանված գործա­վար­ձով ու ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարի­ֆային դրույքների նոր նվազագույն չափերը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ