19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ուրախ լուր անհետ կորածներից

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական գործողությունների հետեւանքով զոհված եւ անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը: 2016 թ.-ի ապրիլի 13-ի դրությամբ, ըստ Կազմակերպություն դիմած հարազատներից, սոցիալական կայքերից, լրատվական միջոցներից եւ պաշտոնական աղբյուրներից հավաքագրված տեղեկատվության, մահացել է 86 անձ, և ճշտված են բոլորի անուն-ազգանունները։ Շարունակվում և շարունակվելու են  նրանց […]

Մարդասպանություն կլինի. Գառնիում լարված իրավիճակ է

Գառնի գյուղի բնակիչներն այսօր փակել էին ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները: «Ոստիկանության ներկայացուցիչները քիչ առաջ հորդորեցին մեզ բացել երթևեկությունը, ենք էլ ստիպված եղանք բացել ճանապարհը: Բայց, այդպես չենք թողնելու, հաստատ իմացեք մարդասպանություն կլինի, բայց մենք Քաղցրաշեն և Նարեկ գյուղերին ոռոգման ջուր չենք տա>,-ասաց գյուղացիներից Կարենը: Գյուղացիները պահանջում են, որ Գառնի այցելի […]

Ստատուս քվոն անընդունելի է․ Մոգերինիի կոչը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին շրջանում լարվածության աճն ավելի հստակ է ցույց տալիս, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: «Մենք շարունակում ենք պնդել հրադադարի խիստ պահպանման և խաղաղ գործընթացում […]

ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանում զինծառայող է մահացել. քրգործ է հարուցվել

ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանում, ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում, «Ուրալ-4320» մակնիշի N զինհամարանիշի մեքենայով քարշակելիս՝ մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման հետեւանքով պարտադիր ժամկետային զինծառայող: Շարքային Գառնիկ Համլետի Ավետիսյանը մնացել է քարշակող եւ քարշակվող «ԶԻԼ-131» մակնիշի N զինհամարանիշի մեքենաների արանքում, որից քիչ անց՝ Դիլիջանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, մահացել է: Ինչպես տեղեկացնում է […]

Գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը օգտագործել է անօդաչու թռչող սարքեր

Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Որոշ հատվածներում արձանագրվել են տարբեր տրամաչափի զենքերի ու ականանետերի կիրառման դեպքեր: Մասնավորապես մարտագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (3 արկ), 60 մմ-ոց (4 արկ)  ականանետից և ՀԱՆ-17 տիպի նռնականետից(17 արկ) կրակ է […]

Հանձնված բոլոր հայ զինծառայողների մարմինները խեղված են. հայտարարություն

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության՝ ս.թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների […]

Հակառակորդը կրակել է Տավուշի դիրքերի ուղղությամբ

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 16 անգամ կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, կիրառելով հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ:Նախորդ օրերի համեմատությամբ խախտումների պարբերականությունը նվազել է և ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը կրել են անկանոն բնույթ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և […]

2- 3 օր կպահանջվի՝ զոհվածների մարմինների որոնումն ու դուրս բերումը ավարտելու համար

Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր մինչեւ ժամը 20- ը նախատեսված որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դեռ 2- 3 օր կպահանջվի զոհվածների մարմինների որոնումն ու դուրս բերումը ավարտելու համար։  ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել է, որ դեռեւս զոհվածների նոր անուններ չեն ներկայացվում, ինքնությունը պարզվելու պես, ըստ պաշաճի կներկայացվի հանրությանը։

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին՝ պայմանագրերին համաձայն: Այս մասին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, գրում է РИА Новости-ն: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն ծրագրո՞ւմ է շարունակել նման մատակարարումները, Ռոգոզինը պատասխանել է: «Ամեն ինչ պայմանագրերի համաձայն է: Երկու երկրներն էլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, մեր ռազմավարական գործընկերներն են»։  

Կրակը կդադարեցնեն՝ զոհերի դիերը որոնելու համար

Ապրիլի 8-ին Երևանի ժամանակով ժամը 15:00-ից մինչև 20:00-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կհայտարարվի լռություն: Այդ ընթացքում կողմերը դուրս կբերեն զոհվածների դիերը: Մարմինների որոնումը իրականացվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների աջակցությամբ: Լուրը հաստատել է ԼՂՀ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի