11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանում զինծառայող է մահացել. քրգործ է հարուցվել

ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանում, ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում, «Ուրալ-4320» մակնիշի N զինհամարանիշի մեքենայով քարշակելիս՝ մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման հետեւանքով պարտադիր ժամկետային զինծառայող:

Շարքային Գառնիկ Համլետի Ավետիսյանը մնացել է քարշակող եւ քարշակվող «ԶԻԼ-131» մակնիշի N զինհամարանիշի մեքենաների արանքում, որից քիչ անց՝ Դիլիջանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, մահացել է:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, դեպքի առթիվ ՀՀ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ