12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Մոսկվայում ԼՂ հարցն է քննարկվում

Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներ Պոպովին, Ուորլիքին եւ Անդրիեին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը, հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման հրատապ հարցեր, այդ թվում՝ Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, […]

Գյուղացիները սպառնում են կրկին փակել ճանապարհները

Արմավիրի մարզի Արմավիր և դրան  հարակից գյուղերի բնակիչները փակել էին  Արմավիր-Երևան ավտոճանապարհը: Վերջիններս  պահանջում են, որպեսզի վճարեն իրենցից գնված գյուղմթերքի  գումարները: Գյուղացիները պահանջում են նաև, որ մթերող ընկերությունները խաղող մթերեն: Բողոքի ակցիայի մասնակիցները  պահանջում էին Գյուղնախարարության և մարզպետարանի ներկայացուցիչների հետ հանդիպում: Քիչ առաջ տեղեկացանք՝  գյուղացիները ճանապարհը բացել են: Պատկան մարմինները հանդիպել են գյուղացիների հետ ու […]

Հրատապ. Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց (լրացված)

Րոպեներ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին Կառավարության նիստի ընթացքում: Նա նկատեց, որ իր կառավարման տարիներին բավականին աշխատանքներ է արել, որի մասին չի ցանկացել խոսել, սակայն հասարակության բևեռացումը ու որոշ  խնդիրները լուծելու անհնարինությունը ստիպել են, որ ինքը հրաժարական ներկայացնի: Նա նշեց, որ ՀՀ նախագահն այսօր կներկայացնի նոր վարչապետի թեկնածուին: Հովիկ Աբրահամյանը կարևորեց հակակոռուպցիոն […]

Համանախագահներն այսօր Մոսկվա կժամանեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր կժամանեն Մոսկվա, որտեղ կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված խորհրդակցությանը։ Ակնկալվում է, որ ներկա կգտնվի նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Խորհրդակցության ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված հարցեր։

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Հայաստանում

Սույն թվականի սեպտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20.57-ին (Գրինվիչի ժամանակով` 16.57) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.770 և արևելյան երկայնության 46.630 (Ադրբեջանի հանրապետության Զաքաթալա քաղաքից 6 կմ դեպի հյուսիս): Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 20 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը […]

6 ժամկետային զինծառայող դատարանի առջև են կապիտանի ծեծելու մեղադրանքով

Սյունիքի մարզում ծառայող 6 ժամկետային զինծառայող դատարանի առջեւ է կանգնեկ իրենց նկատմամբ պետ հանդիսացող կապիտանին ծեծելու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Յուրի Հովհաննիսյանը, Արման Միքայելյանը, Վազգեն Մխեյանը, Արսեն Հակոբյանը, Հարություն Ասատրյանը եւ Հակոբ Վարդանյանը, հանդիսանալով N զորամասի զինծառայողներ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծեծել են իրենց նկատմամբ պետ հանդիսացող կապիտան […]

Որն է համաներման նպատակը

Համաներման ինստիտուտն ողջ աշխարհում կիրառվող է, բայց դա պետք է միշտ նպատակ հետապնդի` լուծելու կոնկրետ խնդիրներ, օրինակ` այդ պահի դրությամբ արարքներ, որ օրինակ` անձի դատապարտվելու պահին եղել են հանցավոր, իսկ հիմա արդեն վերացել է անհրաժեշտությունն այն այդպիսին դիտելու: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` խոսելով անկախության 25-ամյակի կապակցությամբ հնարավոր […]

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են` զոհ ունենք

Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց: Սեպտեմբերի 7-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում, մահացու […]

Հնարավոր է բակալավրական քառամյա կրթությունը դառնա եռամյա

Այս տարվանից ավագ դպրոցներում փոփոխություններ են պատրաստվում: Henaran.am –ի հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ արդեն այս դեպտեմբերին աշակերտները կհանձնեն քննությունները և հունվարից հետո կընտրեն այն 3 մասնագիտություններն, որոնց ուղղությամբ կաշխատեն: Հարցին, թե այս փոփոխությունն արդյոք կարող է դրական անդրադառնալ կրկնուսույցների դեմ պայքարի վրա, նախարարը պատասխանեց. «Պատկերացրեք` աշակերտը դեպտեմբերից հետո ամեն […]

Սպանված կուրսանտի հայրը ստացել է նախագահին ուղղված նամակի պատասխանը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը ստացել է ՀՀ նախագահին ուղված նամակի պատասխանը, որով բողոքում էր գործի հետաձգումների ու սպանությանն առնչվող մարդկանց՝ ազատության մեջ գտնվելու հանգամանքի դեմ։ «Նախագահականից պատասխանը եկել էր դատարան, դատավորին հանձնարարել էին, որ ինքը պատասխանի։ Ինքն էլ ասաց, որ գործն ընթանում է փուլ առ փուլ, հետագայում կանդրադառնան նրանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի