18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ամբողջ տարածքում հոկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների  եղանակ է: Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Վանաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին,  Ճամբարակ – Բերդ հատվածում և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Վարորդներին […]

Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում՝ մերկասառույց: Կոտայքի մարզում առկա է մառախուղ, տեսանելիությունը՝ 100 մ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` հոկտեմբերի 19-ի ժամը 16.00-ի […]

Հրապարակվել է վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած կառավարության ծրագիրը

ՀՀ կառավարությունը հրապարակել է վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած կառավարության ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի համալրված տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ: Նշենք, որ վաղը՝ հոկտեմբերի 20-ին, Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել կառավարության ծրագիրը քննարկելու համար:

Լարված գիշեր սահմանին. հայկական կողմը պատասխանել է

Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6100 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից   հայտնում են, որ Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (1160 կրակոց): Հակառակորդի […]

Երեւան-Սեւան ճանապարհին ողբերգական վթարից տուժածների թիվը 9 է. ՔԿ

Երեւան-Սեւան ավտոճանապարհին, այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Գ.Ստեփանյանի վարած «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի 35CT940 համարանիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Երեւան ընթանալիս, ընկել է սահքի մեջ, դուրս եկել […]

Սպասվում են տեղումներ, լեռնային ու նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով

Հոկտեմբերի 18-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում‵ ձյուն: Հոկտեմբերի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ […]

Համանախագահները կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթվա վերջին կայցելեն տարածաշրջան։ Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Նա չի նշել այցի կոնկրետ օրը։ Համանախագահները կայցելեն նաեւ Լեռնային Ղարաբաղ։

Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Դիլիջանի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Տիգրանաշենի, Սարավանի, Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն: Ճանապարհաշինարարները նշված հատվածներում կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման […]

Խոշոր Վթար Երևանում.բախվել են Mercedes–ն ու 46 համարի ավտոբուսը

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ IMEX GROUP ընկերության դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը՝ Թբիլիսյան խճուղում բախվել են Hyundai մակնիշի 0032 Տ համարանիշի և […]

Ձյուն կգա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հոկտեմբերի 17-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Հատկապես Լոռի, Տավուշ, Սյունիք և Արցախ խորհուրդ ենք տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի