Ձյուն կգա
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հոկտեմբերի 17-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Հատկապես Լոռի, Տավուշ, Սյունիք և Արցախ խորհուրդ ենք տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 17-18-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 15-20 աստիճանով: 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:
Երևանում`
Հոկտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ը սպասվում է թույլ անձրև: