Ազգային ժողովի արտահերթ նիստ կլինի
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկել է ՀՀ ԱԺ նախագահին հոկտեմբերի 17-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկել է ՀՀ ԱԺ նախագահին հոկտեմբերի 17-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Գյումրիում, այսօր՝ հոկտեմբերի 13-ի լուսադեմին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Գյումրիի հիվանդանոց է տեղափոխվել 102-րդ ռազմաբազայի 24-ամյա զինծառայողը կտրած ծակած վնասվածքներով։ Նախնական տեղեկություններով՝ նա դանակահարվել է Շիրակացու փողոցի եւ Մարմարաշենի խճուղու խաչմերուկում անծանոթների հետ վիճաբանության ժամանակ։ Միջոցառումներ են ձեռնարկվում դանակահարության մեջ կասկածվողներին հայտանբերելու ուղղությամբ։
Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.53-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Խոտանան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Mercedes ML» մակնիշի 34 UM 715 պետհամարանիշով […]
2015 թվականի դեկտեմբերի 2-ին և դեկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ստորագրվեց «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիր, որի կատարման արդյունքում Ազգային ժողովի կողմից, մինչև 2016 թ․-ի ավարտը, պետք է ընդունվի նաև լեսբի, գեյ, բիսեքսուլ, տրանսգենդեր /ԼԳԲՏ/ անձանց իրավունքների պաշտպանության վերաբերվող «Խտրականության դեմ» և միասեռականների ընտանեկան միությունները օրինականցնող ու յուվենալ արդարադատությանը […]
Թուրքիան ցանկանում է առաջիկա տարիներին էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ատոմային էներգիայի մասնաբաժինը հասցնել 10 տոկոսի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում անցկացվող 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսում: Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ՝ ելույթի ժամանակ Էրդողանը ներկայացրել է ատոմային էներգետիկայի զարգմացման ուղղությամբ Թուրքիայում իրականացվող ծրագրերը: Էրդողանը խոսել է ատոմակայան կառուցելու 3 նախագծերի մասին, որոնցից 2-ի շուրջ […]
Հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 750 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Սույն թվականի հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 22.58-ին (Գրինվիչի ժամանակով` 18:58) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.670 և արևելյան երկայնության 43.740 (Հայաստան-Թուրքիա սահմանային Գոտի): Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը […]
Այսօր ժամը 12:10-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող 27-ամյա Սանասար Մավրիկի Գրիգորյանը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանի վիշտը և իր զորակցությունը […]
Նախագահի պաշտոնական ներկայացուցիչը Ազգային ժողովում, նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք հայտարարություններով հանդես եկավ: «Ես հայտարարում եմ, որ հրաժարական եմ տալիս և ներկայացրել եմ հրաժարական հանրապետության նախագահի աշխատակազմի տեղակալի պաշտոնից ու նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից հրաժարվում եմ, ես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՀՀԿ-ից, ու այուհետև վերադառնում եմ ակտիվ […]
Հոկտեմբերի 10-ին, ՏԻՄ ընտրություններից հետո գումարվեց Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Ընտրական նոր օրենսգրքի համաձայն Գյումրին ունենալու է 33 ավագանու անդամ, իսկ երեկ թիվ 34 ԸԸՀ-ի գումարած նիստի արդյունքում մանդատներ հանձնվեց այն, կուսակցություններին, ովքեր հաղթահարել էին անցողիկ շեմը, ինչի հետ համաձայն չէին 3 քաղաքական ուժեր, ովքեր նշել էին, որ դիմելու են վարչական դատարան։ Բոյկոտը շարունակվեց […]























