18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Բացահայտվել է դեկտեմբերին բանկոմատից կատարված հափշտակության փորձը.

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում բացահայտվել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատից կատարված հափշտակության փորձը։ Նշանակված փորձաքննությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ձերբակալվել է. տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի […]

Նարինե Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ինքը` Հովհաննիսյանը: Նա նշեց նաև, որ աշխատանքից ազատվելն իր որոշումն է եղել, անգամ խորհրդակցել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ:

Թուրքիայի իշխանությունները երկարաձգել են երկրում արտակարգ դրության ռեժիմը

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր հուլիսին պետական հեղաշրջման փորձից հետո, երկրի խորհրդարանի կողմից երկարաձգվել է եւս 3 ամսով, մինչեւ ամպրիլի 19-ը, հաղորդում է Anadolu-ն։ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը մտցվել էր հեղաշրջման փորձից հետո 3 ամսով, ապա երկարաձգվել եւս 3 ամսով։

Վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երևան. վիճակը ծանր է

Լրատվամիջոցները երեկ փոխանցել էին, որ Արցախի հյուսիս-արեւելյան սահմանին զինվոր է վիրավորվել: Քիչ առաջ հանյտնի դարձավ, որ վիրավորված զինվորի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Henaran.am-ը կապ հաստատեց Ստեափանակերտի զինվորական հոսպիտալի հետ, որտեղից փոխանցեցին, որ հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանին ուղղաթիռով տեղափոխում են Երեւան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Այլ տեղեկություններ հայտնի չեն:

Գիշերը՝ սահմանում

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է, որ գիշերն անցել է հեմամատաբար հանգիստ ու վերահսկելի. «Գիշերը անցել է համեմատաբար հանգիստ ու վերահսկելի։ Ընդհանուր առմամբ հնչել է մոտ յոթ տասնյակ կրակոց հրաձգային զենքերից։ ՀՀ ԶՈւ երը լիովին վերահսկում են իրավիճակը։ Բարի ծառայություն մեր բանակին»,-գրել է նա։

Գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի և նրա վարորդի կյանքին վտանգ չի սպառնում

Այսօր առավոտյան ժամը 7։30 ի սահմաններում Երևան Արտաշատ մայրուղու վրա վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մեքենան։ ԳՇ պետի տեղայալը և վարորդը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Ոuտիկանությունում ծառայության մաuին» ՀՀ oրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

«Նորքի տուն-ինտերնատում» արձանագրված չարաշահման դեպքով հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված կազմակերպության պաշտոնատար անձի /անձանց/ կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, այն է՝ հաստիքի համալրման անհրաժեշտության  բացակայության պայմաններում հաստիք նախատեսելու և այդ  հաստիքում նշանակված անձի կողմից պարտականությունները փաստացի չկատարելու, դրա […]

Մաշտոցի պողոտան կաթվածահար է (ֆոտո)

Դեռ երեկվանից տեղացած ձյունը կաթվածահար վիճակում է պահում Երևանը: Եվ ինչպես երեկ, այնպես էլ այսօր ամենուր խցանումներ են: Ներկայացնում ենք լուսանկարներ, թե ինչպիսի վիճակում է հիմա գտնվում Մաշտոցի պուրակը: Արդեն 2 ժամ է՝ մեքենաները կանգնած են խցանման մեջ:

Էլեկտրաէներգիայի գինը կնվազի փետրվարի 1-ից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց էլեկտրաէներգիայի գինը փետրվարի 1-ից բնակչության համար նվազեցնել 1.22 դրամով։ Այսինքն՝ բնակիչները ցերեկային ժամերին 1կվ էլեկտրաէներգիայի համար կվճարեն 44.98 դրամ, գիշերային ժամերին՝ 34.98 դրամ։ Սոցիալապես անապահով ընտանիքները կվճարեն համապատասխանաբար 40 և 30 դրամ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի