18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հովիկ Աբրահամյանը հաստատում է` լքում է ՀՀԿ-ը. Aravot.am

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն «Առավոտի» թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրերը, թե ինքը դիմում է ներկայացրել՝ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին: Հովիկ Աբրահամյանը նաեւ ասել է, թե կմնա քաղաքականության մեջ: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն էր, գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

Դիակի տեղը մատնացույց արած տաքսու վարորդը խոստովանել է, որ ինքն է խեղդամահ արել 27-ամյա կնոջը

Հունվարի 13-ին Երևանի մի բնակիչ ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել, որ 2016 թ. դեկտեմբերի27-ին իր ընկերուհին՝ 1990 թ. ծնված Ք. Ա.-ն, Բագրատունյաց փողոցից նստել է անհայտ տաքսի ավտոմեքենա և այլևս տուն չիվերադարձել: Հունվարի 17-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ–հետախուզական լայնածավալ միջոցառումների և […]

Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպանության գործից

ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևանի բնակիչ, 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի սպանության դեպքի առթիվ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Տղամարդու դին հայտնաբերվել է 2017թ. հունվարի 20-ին` ժամը 20.55-ին,  Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում`  կրծքվանդակի […]

Կհրապարակվի ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ զեկույցը

«Արցախի ՄԻՊ-ը 2-րդ միջանկյալ զեկույցը հրապարակեց, շատ հիմնավոր ու բարձր մակարդակով կատարված վերլուծույթուններ են, որոնք ներկայացվել են միջազգային գործընկերներին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է գտնվում Թալիշի վերաբերյալ զեկույցի կազմումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ, որ այդ զեկույցները հաշվի են առնվում Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներ կազմելիս: «Մեր […]

Տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հանդիպումը

Համախմբում կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հանդիպումը։ Քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։

Խաբարովսկում առեւանգել, խեղդել ու այրել են հայ գործարարի որդուն (լուսանկար, տեսանյութ)

Խաբարովսկում առեւանգել են, ապա խեղդել ու այրել են հայ գործարարի 25-ամյա որդուն։ Ինչպես հայտնում է «Губерния»-ն, տղան իր Lexus մակնիշի մեքենայով անհետացել էր հունվարի 10-ին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, 25 եւ 26 տարեկան երիտասարդներ են ձերբակալվել։ Ոստիկանները պարզել են, որ 25-ամյա Անդրեյ Մուրադյանին առևանգել է նրա ծանոթը: Հանցագործը զանգահարել է տղայի բջջային հեռախոսին և խնդրել նրան վերցնել իրեն Խաբարովսկի […]

Թուրքական ինքնաթիռը ընկել է Բիշկեքի մոտակայքում՝ բնակելի տների վրա․ կա ավելի քան 30 զոհ/ֆոտո, վիդեո/

Այսօր վաղ առավոտյան Բիշկեքի մոտակայքում կործանվել է թուրքական  Boeing 747 ինքնաթիռը, ինչի արդյունքում ավելի քան 30 զոհ կա։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, թուրքական բեռնատար ինքնաթիռն իրականացնում են Հոնկոնգ-Բիշկեք չվերթը։ Ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա, արդյունքում 32 տուն է քանդվել։ Վթարի պատճառը, նախնական տեղեկություններով, եղանակային վատ պայմաններն են եղել։ Զոհերի թվում են ինքնաթիռի անձնակազմը՝ […]

Հակառակորդի կրակոցից վիրավորված 20-ամյա զինվորը մահացել է. ԼՂՀ ՊԲ

Հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Դոլարի վերելքը չի դադարում

Ամերիկյան մեկ դոլարը  այսօր կարելի է գնել 483 դրամ նվազագույն և 484 դրամ առավելագույն փոխարժեքով: Այս վաճառվում  է  487 դրամ նվազագույն և 488 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 509 դրամ նվազագույն և 512 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 518 դրամ նվազագույն և 520 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 7.95 դրամ նվազագույն […]

Պաշտոնանկություն Սպորտի նախարարությունում

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Միլիտոս Դավթյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի