18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հայտնի են ռեյտինգային ցուցակով առաջադրված ՀՀԿ-ականների անունները /տեսանյութ/

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրապարակեց որոշ ընտրական տարածքներում առաջադրվելիք՝  իրենց թեկնածուների անունները: Այսպես, թիվ 1 ընտրակատարածքում, որտեղ ընդգրկված են Նոր Նորքը, Ավանը, Քանաքեռ-Զեյթունը, կառաջադրվեն ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Միհրան Պողոսյանը, ԵԿՄ-ից Ղուկաս Ուլիխանյանը, ընդհանուր առմամբ՝ 12 թեկնածու: Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրական տարածքում […]

Սահմանին իրավիճակը լիովին վերահսկվում է. Վիգեն Սարգսյան

«Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանին»,- այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով վերջին օրերին հակառակորդի կողմից հրադադարի պարբերական խախտումներին: «Բոլորը պետք է իմանան, որ իրավիճակը լիովին վերահսկվում է: Որեւէ մեկը թող չմտածի, որ այս խախտումները կարող են հուսահատեցնել կամ լարումը հասցնել այն աստիճանի, […]

Ստեփանակերտից հայտարարում են

ԼՂՀ ՄԻ պաշտպանի գրասենյակի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ: Մարդու հիմնարար իրավունքների բուն էությանը հակասող մեղադրանքների հիման վրա հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին շուրջ երկու ամիս անազատության մեջ պահելուց հետո՝ փետրվարի 7-ին, Բելոռուսը նրան հանձնել է Ադրբեջանին: Լապշինի քրեական հետապնդումը նախաձեռնելով Ադրբեջանը նպատակ է հետապնդել նախադեպ ձևավորելով լռեցնել Արցախի վերաբերյալ ազատ խոսքը և վախեցնել Արցախ այցելել ցանկացողներին: […]

Օսմանյան փաստաթղթեր` Հայոց ցեղասպանության ժամանակ հայ որբերի իսլամացման մասին

Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան կառավարությունն իրականացրել է նաև հայ կանանց ու երեխաների մի մասին թրքացնելու և իսլամացնելու քաղաքականություն, որը ևս պետք է դիտարկել Ցեղասպանության համատեքստում և համարել Մեծ եղեռնի կառուցվածքային տարրերից մեկը, քանի որ բռնի իսլամացված հայ կանայք և երեխաները փրկվել են զուտ ֆիզիկապես, իսկ որպես էթնոս` ոչնչացվել: Akunq.net-ը հրապարակել է երկու օսմանյան փաստաթղթեր և […]

Ռոհանին Մոսկվայում կանդրադառնա ԼՂ հիմնահարցին

Մարտի վերջին Իրանի նախագահ Հասան Ռոհանին կայցելի Մոսկվա։ РИА Новости-ին տված հարցազրույցում Ռուսաստանում Իրանի դեսպան Լևան Ջագարյանը նշել է, որ Ռոհանին Մոսկվա կատարելիք այցի ժամանակ կքննարկի սիրիական հարցը, ինչպես նաեւ Լեռնային Ղարբաղի հիմնախնդիրը։ «Ռոհանիի այ­ցը նախատեսված է մարտի վերջին։ Ռուսական ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում կքն­նարկվեն երկկողմ հարաբերությունների հիմնական հարցերը քաղաքական և առևտրատնտեսական ոլորտ­ներում։ Բացի այդ՝ անպայման ուշադրության կենտրոնում […]

Ադրբեջանի զինուժն ինտենսիվ կրակ է բացել

Փետրվարի 6-ին եւ լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 280 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Իստիգլալ» եւ «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից ադրբեջանական զինուժն առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային, […]

Վթարի է ենթարկվել Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը /ֆոտո/

Այսօր՝ փետրվարի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 050 ԼԼ 55 համարանիշի, Suzuki մակնիշի 99 ՍՏ 303 համարանիշի, Վազ 2106 մակնիշի 09 ԼԼ 837 համարանիշի և մեկ այլ Վազ 2106 մակնիշի 34 QP 932 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ […]

Նոր նշանակումներ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնում է նշանակվել ոստիկանության գնդապետ Ռոբերտ Նավասարդյանը։ Արմավիր ոստիկանության բաժնի պետի պաշտոնում է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Սարգսյանը:

Արարատի նոր մարզպետ նշանակվեց

Կառավարուտության այսօրվա նիստի ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարդաց որոշում Արարատի նոր մարզպետ նշանակելու մասին: Արարատի մարզպետ նշանակվեց Արամայիս Գրիգորյանը: Հիշեցնենք, որ այսօրվա նիստում Արարատի մարզպետի պաշտոնից  սեփական դիմումի համաձայն ազատվեց Ռուբիկ Աբրահամյանը:

Դիվերսիոն փորձ. հակառակորդի զինծառայողը գերի է ընկել

Փետրվարի 1-ին,  ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի