12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ամերիկյան Դենվեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի քաղաքապետ Մայքլ Հենքոքը 2016 թվականի սեպտեմբերի 21-ը պաշտոնապես  ճանաչել է որպես «Հայկական Անկախության օր»` հայկական երկու պետությունների` Հայաստանի և Արցախի /Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն/ համար: Այդ մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը։ Հայ դատի ԱՄՆ Արմտյան ափի հանձնախմբի ղեկավար Էլեն Ասատրյանը ողջունել է Դենվերի քաղաքապետի որոշումը ու ասել, որ Արցախի ճանաչմամբ` […]

Տիգրան Մուկուչյանը վերընտրվեց /վիդեո/

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Տիգրան Մուկուչյանը: Ազգային ժողովում  քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, նրանցից 96-ը կողմ է քվեարկել, 4-ը՝ դեմ, 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: ԿԸՀ անդամները նույնպես վերընտրվեցին:

Հզոր պայթյուն թուրք-սիրիական սահմանին․ կա 26 զոհ

Քիչ առաջ թուրք-սիրիական սահմանի մոտակայքում՝  Սիրիայի վրանային Աթմե քաղաքում , ռումբ է պայթել, ինչի արդյունքում 26 հոգի մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ։ Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: Նշվում է, որ վիրավորների և սպանվածների մեծ մասը «Սիրիայի Ազատ բանակ»-ի անդամներն են: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ընդդիմադիր ուժերի շարքում իրականացվում էր հերթափոխ:

Քաղաքաշինության նախարարությունն էլ փոխեց անունը

Քաղաքաշինության նախկին նախարարության փոխարեն կստեղծվի Քաղաքաշինության պետական կոմիտե: Այսօր՝ հոկտեմբերի 6-ին  կառավարության նիստում  առաջարկը ներկայացրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Մյուս առաջարկը վերաբերում է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը կից զբոսաշրջության պետական կոմիտե ստեղծելուն: «Երկու հարցն էլ պետք է լուծվի նախագահի հրամանով, մենք ուղղակի ներկայացնում ենք քննարկումների արդյունքները»,- նկատեց նախարարը, հիշեցնելով, որ  Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Կառավարությանն առընթեր […]

Վահե Հակոբյանը Սյունիքի նոր մարզպետն է

Քիչ առաջ Կառավարությունը հաստատեց Սյունիքի նոր մարզպետի նշանակման որոշումը: Սյունիքի մարզպետ նշանակվեց Վահե Հակոբյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորելով նիստին ներկա նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին հույս հայտնեց, որ նա կկառավարի էֆեկտիվ և կբերի նոր մշակույթ ռեգիոնալ կառավարման մեջ:

Պաշտոնանկություններ կառավարությունում

Կառավարության այսօրվա նիստում  որոշում կայացվեց Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանին ազատել պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ՝ պաշտոնից ազատվեց Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Գևորգյանը: Նշենք, որ Կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո Քաղաքաշինության նախարարությունը վերածվել է կոմիտեի:

Հալեպում եւս մեկ հայ է մահացել

Հալեպի Նոր Գյուղի թաղամասի հրթիռակոծության ժամանակ վիրավորված Հակոբ Չալլաքյանը՝ 1959 թվականին ծնված, նախօրեին մահացել է։ Այդ մասին տեղեկացնում է Հալեպի Գանձասար պարբերականի ֆեյսբուքյան էջը։ Հիշեցնենք, որ երեկ հրթիռակոծության հետեւանքով զոհվել են նաեւ 1986 թվականի ծնված Գասպար Շատոյանը եւ 1987 թվականի ծնված Մովսես Մովսիսյանը:

Թշնամին «Իստիգլալ» և «Սև նետ» է կիրառել

Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 850 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը։ Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել […]

Եկեղեցու հովվին ծեծած Արկադի Փելեշյանին բաց են թողել ստորագրությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության մասնաշենքում եկեղեցու հովիվ Ռ.Գրիգորյանին ծեծելու դեպքի առթիվ։ Վանաձոր քաղաքի բնակիչ Ռաֆայել Գրիգորյանը գրավոր հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին` ժամը 21-ի սահմաններում, նույն քաղաքի Վարդանանց 28 հասցեում գտնվող «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության […]

Սուրիկ Խաչատրյանն ազատվել է պաշտոնից

Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նշենք նաեւ, որ այս տեղեկությունները դեռեւս պաշտոնապես չեն հաստատվել։ Հիշեցնենք, որ օրերս, պատասխանելով իր հնարավոր պաշտոնանկության մասին հարցին, Սուրիկ Խաչատրյանը նշել էր, որ երկրի բարձրագույն իշխանությունը ինքն է որոշում՝ ում հետ աշխատի, ում հետ չաշխատի, եւ եթե ինքը չշարունակի աշխատել, ապա դրա մեջ տրագեդիկ բան չկա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի