20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գյումրու թեժ հաշվարկը. Բալասանյանը` քաղաքապետ

Հոկտեմբերի 9-ին   թիվ 34 ընտրատարածքային ընտրական   հանձնաժողովը  գումարած նիստը ամփոփեց ու հրապարակեց   Գյումրիի ավագանու ընտրության վերջնական արդյունքներն ու  Գյումրու ավագանու անդամների մանդատների բաշխումը ըստ կուսակցությունների։

14620025_1418051771556278_105524931_n

Բայց մինչ նիստի սկսվելը՝  թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի տարածքում  լարված իրավիճակ էր։ Հավաքվել էին   տարբեր կուսակցական անդամները՝ բողոքարկելու  ու բոյկոտելու ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ու ընտրական օրենսգրքի անհասկանաելի դրույթը ՝ բոնուս «շնորհելու» մեծ թվով ձայներ  հավաքած  Բալասնայան դաշինքնին։

14610719_1418052038222918_1611344842_n

« Գյումրիի քաղաքապետը  ոչ թե նշանակվելու է, այլ ընտրվելու է, իսկ նոր ընտրական օրենսգիրքը  այդ հնարավորությյունը չի տալիս»,-  նշեց «Հայկական Վերածնունդ» կուսակցության անդամ ու ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ «Ընտրական բոնուսը չի կարող լինել  այն դաշինքին, որին չի վստահում գյումրեցին ու ընտրողների կամքին հակառակ նրան դարձնում են մեծամասնություն»,-  հավելեց ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչ Զարզանդ Գրիգորյանը։

 

14657681_1418052374889551_1373357739_n

Երկար ձգձգումներից հետո, վերջապես նիստը մեկնարկեց։  Նախ  թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի 7 անդամները  հաստատեցին, որ  եղել են  ընտրական խախտումներ, բայց  դրանք չեն եղել էական, որ  վերաքվեարկության անհրաժեշտություն առաջանա որոշ ընտրական տեղամասերում։  Այնուհետ, թիվ 34 ԸԸՀ-ի նախագահ հայտատարեց վերջնական արդյունքները։

Կուսակցություն, դաշինք Քվեները/ տոկոսներով/ Ավագանու անդատների թիվը
1․ «Բալասանյան դաշինք» 34,67 15
2, Բարգավաճ Հայաստան 21,62 9
3,  «Հայկական վերածնունդ» 10,59 5
4, «Գաղափարակից լիբերալների ալյանս»ԳԱԼԱ 10,45 4
5, Գյումրեցու ոգի 5,74
6, Համախմբում 5, 72
7, ՀՅԴ 5,36
8, Ալյանս 1,79
9, Քաղաքացիական պայմանագիր 1,48
10․ Գործարարա գուսակցություն 1,29
11, Հայ ազգային կոնգրես 1,09

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցած 10 կուսակցությունների ու մեկ դաշինքից, անցողիկ 6 տոկոսը հաղթահարել են 4-ը՝ «Բալասանյան դաշինք»,  Բարգավաճ Հայաստան, ԳԱԼԱ,  Հայկական Վերածնունդ կուսակցությունները։  Ընտրական օրենսգրքի  համաձայն Գյումրիի ավագանին կազմված է լինելու է 33 անդամից։  Սահմանված բանաձևի համաձայն «Բալասանյան դաշինք»-ի մանդատների թիվը կազմում էր 15, Բարգավաճ Հայաստանինը՝ 9, Հայկական Վերածնունդինը՝ 5, ԳԱԼԱ-յին՝ 4։

Բայց ըստ ընտրական օրենսգրքի , եթե  կուսակցություններից որևէ մեկը  չի ստացել ընտրողների քվեների 40 տոկոսը, բայց ավագանու 33 հատկացված տեղերից 40 տոկոսից ավելիի թվով  մանդատ ունի, նրան շնորհվելու են լրացուցիչ մանդատներ ի հաշիվ մյուսների մանդատների, որ այն դառնա բացարձակ մեծամասնություն։   Հետեվելով  ընտրական օրենսգրքի  պահանջներին՝  թիվ 34 ԸԸՀ-ի  նախագահ Էդուարդ Բաղրամյանը հայտարարեց   մանդատների վերջնական բաշխումը՝ «Բալասայան դաշինք»-ի ունեցած 15 մանդատին ավելացվեց  2-ը,  որը «վերցվեց>>  ԲՀԿ-ից ու Հայկական Վերածնունդ կուսակցություններից։ ԳԱԼԱ- պահպանեց իր ունեցած 4 մանդատը։

«Ամոթ» վանկարկումների  ներքո, հանձնաժողովը այնքան  հապճեպ հաստատեց մանդատների բաշխման որոշումը, որ  շատերը չնկատեցին   6 կողմ, մեկ ձեռնպահ քվեարկությունը  ու քաղաքական ուժերից երեքը պահանջեցին վերաքվեարկություն։  Թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովը որոշեց անցկացնել  վերաքվեարկություն, բայց այլ հիմնավորմամբ, գործող կարգի համաձայն   հանձնաժողովի անդամները պետք է միայն քվեարկեն «կողմ» կամ «դեմ»։

14642848_1418053061556149_1063190440_n

Վերաքվեարկության արդյունքում արդեն 6 կողմ և 1 դեմ  քվեարկությամբ Գյումրու ավագանու անդամների մանդատների բաշխումը ըստ կուսակցությունների հաստատվեց, բայց չդադարեցին  տարբեր վանկարկումներն ու հանձնաժողովակներին վիրավորական արտահայտությունները։  ԳԱԼԱ կուսակցության  ցուցակի երկրորդ  թեկնածու՝ Լևոն Բարսեղյանն էլ բոյկոտելով՝  հանձնաժողովի անդամներին` նվիրեց վրձիններ։ Սա համարելով հանձնաժողովի «միակ հուսալի ընկերն ու գործիքը», որով կարողացան նկարել մանդատներ ու քաղաքապետ  դարձնել Սամվել Բալասանյանին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ