Բոյկոտեք, չբոյկոտեք
Հոկտեմբերի 10-ին, ՏԻՄ ընտրություններից հետո գումարվեց Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։
Ընտրական նոր օրենսգրքի համաձայն Գյումրին ունենալու է 33 ավագանու անդամ, իսկ երեկ թիվ 34 ԸԸՀ-ի գումարած նիստի արդյունքում մանդատներ հանձնվեց այն, կուսակցություններին, ովքեր հաղթահարել էին անցողիկ շեմը, ինչի հետ համաձայն չէին 3 քաղաքական ուժեր, ովքեր նշել էին, որ դիմելու են վարչական դատարան։
Բոյկոտը շարունակվեց նաև այսօր։ 3 քաղաքական ուժերը՝ Բարգավաճ Հայաստանը, Հայկական Վերածնունդ և ԳԱԼԱ կուսակցությունների ավագանու 16 անդամները չէին ներկայացրել նիստին։ Միայն Բալասանյան դաշինքի ավագանու 17 ավագանու անդամներն էին ներկա, ինչը բավարար էր քվորում ապահովելու համար, ովքեր առանց քվեարկության ու օրենքի համաձայն քաղաքապետ հայտարարեցին Սամվել Բալասանյանին։
Նորընտիր քաղաքապետ՝ Սամվել Բալասանյանին հանձնվեց խորհրդանշական Գյումրիի բանալին ու Գյումրու զինանշանով շղթան, որին հաջորդեց երդման հանդիսավոր արարողությունը։ Արդեն երկրորդ անգամ քաղաքապետ ընտրված Սամվել Բալասանյանը խոստացավ, որ անվերապահորեն ծառայելու է Գյումրիին ու նրա բնակիչներին, նպաստելու է քաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը։
Սամվել Բալասայնաը նաև իր ափսոսանքը հայտնեց․ «Այս պատմական օրը նորընտիր ավագանիները ներկա չեն նիստին, թեև բոլորի ծրագրերում կային շատ լավ դրույթներ, որոնք կարևոր են քաղաքի շենացման հարցում։