18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Պայթեցրել են «Վանաձոր» ՔԿՀ պետի մեքենան

Հոկտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:20-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի 13 տանը պայթյուն է հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ, 56-ամյա Գևարգ […]

19 ամյա Արսենի մահվան մութ կետերը. ՊՆ արձագանքը

«19 ամյա Արսենի մահվան մութ կետերը. հորդոր Վիգեն Սարգսյանին » վերնագրով Henaran.am-ի հրապարակմանը արձագանքել են ՊՆ լրատվական բաժնից: Ստորև ներկայացնում ենք պատասխանը. «Սույն թվականի հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած Արսեն Մխիթարյանի մահվան առնչությամբ տեղեկացնում ենք, որ անմիջապես դեպքից հետո նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքում պարզվել է, որ դեպքին որևէ ծառայող անմիջական […]

Անկանխատեսելի եղանակ

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 9-10-ը էապես չի փոխվի, 11-ի և 12-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Երևանում՝ Հոկտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն․ ԼՂՀ ՊՆ

Դատելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում տեղ գտնող զարգացումներից, տպավորություն է ստեղծվում, որ հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն: Դա արտահայտվում է ինչպես հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի քանակական աճով, այնպես էլ դրանցում կիրառվող զինատեսակների որակական հատկանիշներով: Հատկանշական է, որ ապրիլյան քառօրյա առճակատումը սանձազերծած ադրբեջանական կողմը, որը վերահաս պարտությունից […]

Զինծառայող է վիրավորվել

Հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ամերիկյան Դենվեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի քաղաքապետ Մայքլ Հենքոքը 2016 թվականի սեպտեմբերի 21-ը պաշտոնապես  ճանաչել է որպես «Հայկական Անկախության օր»` հայկական երկու պետությունների` Հայաստանի և Արցախի /Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն/ համար: Այդ մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը։ Հայ դատի ԱՄՆ Արմտյան ափի հանձնախմբի ղեկավար Էլեն Ասատրյանը ողջունել է Դենվերի քաղաքապետի որոշումը ու ասել, որ Արցախի ճանաչմամբ` […]

Տիգրան Մուկուչյանը վերընտրվեց /վիդեո/

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Տիգրան Մուկուչյանը: Ազգային ժողովում  քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, նրանցից 96-ը կողմ է քվեարկել, 4-ը՝ դեմ, 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: ԿԸՀ անդամները նույնպես վերընտրվեցին:

Հզոր պայթյուն թուրք-սիրիական սահմանին․ կա 26 զոհ

Քիչ առաջ թուրք-սիրիական սահմանի մոտակայքում՝  Սիրիայի վրանային Աթմե քաղաքում , ռումբ է պայթել, ինչի արդյունքում 26 հոգի մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ։ Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: Նշվում է, որ վիրավորների և սպանվածների մեծ մասը «Սիրիայի Ազատ բանակ»-ի անդամներն են: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ընդդիմադիր ուժերի շարքում իրականացվում էր հերթափոխ:

Քաղաքաշինության նախարարությունն էլ փոխեց անունը

Քաղաքաշինության նախկին նախարարության փոխարեն կստեղծվի Քաղաքաշինության պետական կոմիտե: Այսօր՝ հոկտեմբերի 6-ին  կառավարության նիստում  առաջարկը ներկայացրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Մյուս առաջարկը վերաբերում է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը կից զբոսաշրջության պետական կոմիտե ստեղծելուն: «Երկու հարցն էլ պետք է լուծվի նախագահի հրամանով, մենք ուղղակի ներկայացնում ենք քննարկումների արդյունքները»,- նկատեց նախարարը, հիշեցնելով, որ  Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Կառավարությանն առընթեր […]

Վահե Հակոբյանը Սյունիքի նոր մարզպետն է

Քիչ առաջ Կառավարությունը հաստատեց Սյունիքի նոր մարզպետի նշանակման որոշումը: Սյունիքի մարզպետ նշանակվեց Վահե Հակոբյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորելով նիստին ներկա նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին հույս հայտնեց, որ նա կկառավարի էֆեկտիվ և կբերի նոր մշակույթ ռեգիոնալ կառավարման մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի