28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

19 ամյա Արսենի մահվան մութ կետերը. ՊՆ արձագանքը

«19 ամյա Արսենի մահվան մութ կետերը. հորդոր Վիգեն Սարգսյանին » վերնագրով Henaran.am-ի հրապարակմանը արձագանքել են ՊՆ լրատվական բաժնից:

Ստորև ներկայացնում ենք պատասխանը.

«Սույն թվականի հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած Արսեն Մխիթարյանի մահվան առնչությամբ տեղեկացնում ենք, որ անմիջապես դեպքից հետո նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքում պարզվել է, որ դեպքին որևէ ծառայող անմիջական մասնակցություն չի ունեցել: Սակայն, այնուհանդերձ, ըստ ՊՆ իրավասության, համապատասխան պատիժներ է ստացել նշված ստորաբաժանման ողջ հրամանատարությունը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով է անդրադառնում յուրաքանչյուր զինծառայողի կորստին և խորապես շահագրգռված է ճշմարտության բացահայտմամբ: ՀՀ ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում կնպաստի դրան, սակայն քրեական գործի վարման գործընթացը իրականացնում է համապատասխան նախաքննական մարմինը: Պաշտպանության նախարարությունն այս փուլում որևէ գործառույթներ չունի, ինչը պետք է հայտնի լինի փաստաբանին: Եթե մեղավորներ կհայտնաբերվեն զինծառայողների շարքերում, ապա ՀՀ ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում կրկին կանդրադառնա նշված հարցին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ