25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Վանաձորի ավագանու նիստը մեկնարկեց օրհներգով. այստեղ են պատգամավորներ

Վանաձորի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու նիստը, որն առաջինն է ՏԻՄ ընտրություններից հետո: Նշենք, որ այսօր ավագանին պետք է քաղաքապետ ընտրի: Նոր սահմանադրության սահմանած կարգով՝ առաջին անգամ ընտրությունները կայացել են այլ կարգով՝ վանաձորցիներն ընտրել են ավագանիներին, իսկ վերջիններս էլ պիտի ընտրեն քաղաքապետ:

Նիստին ներկա է Վանաձորի ավագանու 33 անդամներից 33-ը:

Նկատենք, որ այստեղ են նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Լևոն Դոխոլյանը, անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նիստը մեկնարկեց օրհներգով:

Ավագանու 33 անդամներից 13 մանդատ ունի ՀՀԿ-ը, 10՝ «Լուսավոր Հայաստանը», 5՝ «Հայկական վերածնունդը», 3-ը՝ ԲՀԿ, 2՝ ՀՅԴ-ը: «Հանրապետական» կուսակցությունն այստեղ մեծամասնություն չունի, ու ընդդիմադիրները հուշագիր են ստորագրել, համաձայն որի քաղաքապետի պաշտոնում սատարելու են «Լուսավոր Հայաստանի» ավագանու անդամ Քրիստ Մարուքյանի թեկնածությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ