16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Նոր նշանակումներ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Կամո Վարդանյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ։

«Ամենավայրագ ձևերով քաշքշել են, մեկին ծեծել ու վառել են հենակետը». aysor.am

Երեկ երեկոյան մի խումբ մարդիկ այրել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցը։ Դեպքը տեղի է ունեցել բնապահպանության նախարար Արծվիկ Մինաասյանի՝ տեղամաս կատարած այցից հետո։ Aysor.am-ի հետ զրույցում «Դիլիջան» ազգային պարկում պահնորդային ծառայություն իրականացնող «Պանտեռա» ընկերության հիմնադիր Հայկ Դարբինյանն ասել է, որ պահնորդային ծառայություն իրականացնող երեք հենակետ ունեն, որոնցից մեկն էլ հենց հրդեհել են։ «Երեկ մամուլի […]

Երևանը նշում է իր տարեդարձը. ինչ անակնկալներ են խոստացվում

Մայրաքաղաք Երևանն այսօր տոնում է հիմնադրման 2799-րդ տարեդարձը: Տոնի ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-17-ը Երևանում առաջին անգամ անցկացվելու է օդագնացության միջազգային փառատոն: «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնը, որը կանցկացվի գործընկեր կառույցների միջոցով, կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը և «Skyball» ընկերությունը: Փատառոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15:30-ին, Հանրապետության հրապարակում: Բացման և հաջորդող օրերի համար […]

Սպանված կուրսանտի գործով ամբաստանյալը հունից դուրս է եկել.ինչո՞ւ է ձգձգվում դատավարությունը

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործը արդեն երկու տարի շարունակվում է: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննությունը պարբերաբար հետաձգվում է` տարբեր պատճառներով: «Երկու վկա հարցաքննեցին անցած դատին: Վկաներից` Հովհաննես Հարությունյանին մեկ ամիս է հարցաքննում են: Մեկ ամիս տանում, բերում էին ու հազիվ նիստը կայացավ: […]

Հայրը կալանավայրում է, վարձով են ապրում․ մանրամասներ՝ 4-ամյա փոքրիկի կյանքը խլած Վանաձորի հրդեհից /տեսանյութ/

Հոկտեմբերի 12-ին 20:35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռկվել Վանաձորի Աղայան փողոցի 25 առանձնատանը: Դեպքի վայր մեկնած երկու մարտական հաշվարկներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել 20:59-ին, մարել՝ 21:16-ին: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու նպատակով թաղամասն  ամբողջությամբ հոսանքազրկվել է: Դեպքի պահին տանը եղել է միայն չորսամյա տղան, ում կյանքը փրկել չի […]

Սեֆիլյանի գործով վկան քնել էր. դատարանում թեժ է

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվող Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ գործի շրջանակներում` Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որը տեւեց մոտ մեկ ժամ։ Ներկայացրած միջնորդությամբ Հայրապետյանը նշեց, որ դատաքննությունը ընթացել է մի շարք խախտումներով, կարեւորը օրենքի սկզբունքն իմանալն է, ոչ թե օրենքը իմանալը, ինչից հետո դատավորը զգուշացրեց անհարգալից չլինել դատարանի […]

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 16-ին Ժնևում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ 

Հովիվ է կորել

Հոկտեմբերի 13-ին, ժամը 20:04-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի հանդամասերում հովիվ է կորել: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ կորել է Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 1988 թ. ծնված Խ. Կ.-ը, ով անասունների հետ դաշտից չի վերադարձել: Որոնողական աշխատանքներին մասնակցել է 25 փրկարար, 9 ոստիկան և Ճամբարակ քաղաքի բնակիչներ: […]

Հրդեհ Արդարադատության ակադեմիայում

Հոկտեմբերի 13-ին, ժամը 07:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գտնվող Արդարադատության ակադեմիայի 1-ին հարկում՝ անվտանգության աշխատակցի սենյակում, տեղի է ունեցել էլլարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:53-ին, մարվել՝ 07:56-ին: Էլվահանակում այրվել են էլ. լարեր՝ 2 գմ, ջերմահարվել է սենյակը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի