29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սպանված կուրսանտի գործով ամբաստանյալը հունից դուրս է եկել.ինչո՞ւ է ձգձգվում դատավարությունը

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործը արդեն երկու տարի շարունակվում է: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննությունը պարբերաբար հետաձգվում է` տարբեր պատճառներով:

«Երկու վկա հարցաքննեցին անցած դատին: Վկաներից` Հովհաննես Հարությունյանին մեկ ամիս է հարցաքննում են: Մեկ ամիս տանում, բերում էին ու հազիվ նիստը կայացավ: Հայկազի սպանության երեք տարին է շուտով լրանալու և վկաները նշում են, որ ժամանակ է անցել ու շատ բան չեն հիշում»,-Henaran.am-ին հայտնեց Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:

Սպանված կուրսանտի հայրը նշում է, որ անցած դատին ամբաստանյալ Մովսես Ազարյանն է հունից դուրս եկել.«Սկսեց գոռգռալ`ինչ պետք ա հիշում ա վկան, ինչ պետք չի` չի հիշում»,-փոխանցեց Արկադի Բարսեղյանը:

Արկադի Բարսեղյանը նշում է, որ նախաքննական ցուցմունքը կարդալուց մեկ ամիս հետո են հարցաքննել վկային:

«Դեռ 10 վկա էլ ցուցմունք պետք է տա: Եթե ամեն վկայի համար մի ամիս է հարկավոր, ապա այս դատը վերջ չունի:Ես ուղղակի դիմում եմ պատկան մարմիններին, խնդրում եմ դատավորին, որ խիստ վերաբերվի այս նիստերի հետաձգման պատճառներին:Փաստաբանները չեն ներկայանում, արհեստական խոչընդոտվում է ընթացքը»,-ընդգծում է Բարսեղյանը:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ