16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Անհրաժեշտ է բիզնեսի համար ստեղծել բարենպաստ պայմաններ.վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 16-ին այցելել է Վանաձոր: Լոռու մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Վանաձորի ընդհանուր զարգացման հայեցակարգը, որը քաղաքի իշխանությունների հետ համագործակցությամբ մշակել են Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետները: Հայեցակարգի քննարկումից և հաստատումից հետո նախատեսվում է մշակել քաղաքի զարգացման «մաստեր պլանը», որով ընդգծվելու են նաև ներդրումների համար գրավչություն ներկայացնող վայրերը: […]

«Զիմը» շարունակում է հացադուլը.չի կոտրվի

Իմ պաշտպանյալը արդեն 13 օր հացադուլի մեջ է Լ Փաստորեն նրան այլ այլ տարբերակ չէր մնացել: Հարություն  Սարիբեկյանը պահանջում է խափանման միջոցի փոփոխություն, սակայն դատարանը հիմքեր չի տեսնում և նա գնաց ծայրահեղ քայլի ՝ հացադուլի »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի շահերի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը: Նա նշեց, […]

2.5 ժամ քննարկումից հետո Տիգրան Եգորյանը մեղավոր ճանաչվեց

Փաստաբանների պալատի խորհուրդն այս գիշեր 2.5 ժամ քննարկեց Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի եւ Թեհմինե Ենոքյանի բողոքը, որով նրանք ասում են, թե  «Հաց բերողի» փաստաբան Տիգրան Եգորյանը տեղեկացված է եղել իր պաշտպանյալի ծանր հիվանդության («Բեխտերեւի» հիվանդություն) մասին, սակայն օրենքով սահմանված միջոցներ չի ձեռնարկել նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու ուղղությամբ, մինչդեռ Արթուր […]

Լուկաշենկոյի մեսիջը

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շատ պարզ հայտարարում է պատրաստ է ապահովել Ադրբեջանի անվտանգությունը, մասնավորապես Իլհամ Ալիևի իշխանությունը։ Այս «սուրբ» գործը կատարելու համար նա պատրաստ է զինել Ադրբեջանի զինված ուժերին։ Իմ կարծիքով Լուկաշենկոն շատ լավ գիտի, թե ում դեմ է զինում Ադրբեջանին, սակայն դա նրան չի խանգարում նման հայտարարություններով հանդես գալ։ Իհարկե չեմ կարծում, թե Ռուսաստանը […]

Տեսողական խնդիր ունեցողներից «նալոգ» են ուզում կամ խաշի սեղան. թեժ իրավիճակ/տեսանյութ/

«Կույրերի միավորման Մշակույթի տունը նպատակին չի ծառայում , քանի որ տեսողական խնդիրներ ունեցողներից կազմված «Լույս» երգչախմբին թույլ չեն տալիս փորձեր անցկացնել մշակույթի տանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Եղիցի լույս կույրերին» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Մարիետա Սարդարյանը: Նշենք, որ այսօր տեսողական խնդիրներ ունեցող անձանցից կազմված երգչախմբի անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել: Բանն այն է, որ «Լույս»  երգչախմբին […]

Նախագահները համաձայնեցին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ․ հայտարարություն

  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը Ժնև, Շվեյցարիա, 16 հոկտեմբերի 2017թ. Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գագաթաժողով անցկացրեցին այսօր Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամադյարովը նույնպես մասնակցեցին հանդիպմանը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո (Իգոր Պոպով (ՌԴ), […]

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը զգուշացնում է

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր` հոկտեմբերի 16-ին, օրվա երկրորդ կեսին սպասվում է քամու ուժգնացում, և առկա է ծառերի կոտրվելու և տանիքների վնասման վտանգ, մասնավորապես ՀՀ Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը զգուշացրել է հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին` այդ մասին իրազեկել ծնողներին և շահառուներին` պահպանել նման իրավիճակների համար […]

Մեկնարկել են Սարգսյան-Ալիեւ բանակցությունները

Քիչ առաջ Ժնեւում մեկնարկել են Սերժ Սարգսան-Իլհամ Ալիեւ բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այս մասին Թվիթերի իր էջում նշել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ լուսանկար հրապարակելով։ Ապա ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից պաշտոնական հաղորդագրություն է հրապարակվել.  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում […]

Մոսկվայի կենտրոնում Հայաստանի քաղաքացու են սպանել

Մոսկվայի կենտրոնում այսօր Հայաստանի քաղաքացի է սպանվել։ Այդ մասին Лентa.ру-ին տեղեկացրել է իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրը։ Նշվում է, որ 44-ամյա տղամարդը Նովոսլոբոդսկայա փողոցում իր մեքենայից դուրս է եկել, եւ վարձու մարդասպանը նրա ուղղությամբ մի քանի կրակոց է արձակել։ Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը պատվիրված սպանություն է։  Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ներկայումս տեղում աշխատում են իրավապահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի