28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երևանը նշում է իր տարեդարձը. ինչ անակնկալներ են խոստացվում

Մայրաքաղաք Երևանն այսօր տոնում է հիմնադրման 2799-րդ տարեդարձը: Տոնի ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-17-ը Երևանում առաջին անգամ անցկացվելու է օդագնացության միջազգային փառատոն: «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնը, որը կանցկացվի գործընկեր կառույցների միջոցով, կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը և «Skyball» ընկերությունը:

Փատառոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15:30-ին, Հանրապետության հրապարակում: Բացման և հաջորդող օրերի համար նախատեսված է միջոցառումների հետևյալ ժամանակացույցը.
Հոկտեմբերի 14
15:30. Հանրապետության հրապարակ. փառատոնի պաշտոնական բացումը:
16:40. Օդապարիկները նախապատրաստումը թռիչքի:
17:00. Թռիչք Երևանի երկնքում՝ 1,5 ժամ տևողությամբ:
Հոկտեմբերի 15
07:00. Հանրապետության հրապարակ կամ Ազատության հրապարակ (կախված եղանակային պայմաններից). մեկնարկ և օդապարիկների միաժամանակյա թռիչք Երևանի երկնքում: 
17:00. Հանրապետության հրապարակ. թռիչքներ և երաժշտական ծրագիր:
19:00. Օդապարիկների՝ լուսավորությամբ ուղեկցվող շոու:
Հոկտեմբերի 16, 17
Թռիչքներ Գառնու և Ապարանի ջրամբարի հարակից տարածքներում` կախված եղանակային պայմաններից: 

Հարկ է նշել, որ հոկտեմբերի 15-ին նախատեսված թռիչքներին, որոնց ընթացքում օդապարիկները ճոպաններով կապված լինելու պատճառով կհասնեն միայն որոշակի բարձրության, կարող են մասնակցել նաև քաղաքացիները` նախապես անցկացվող մրցույթներում հաղթելու պարագայում: Ամենայն հավանականությամբ փառատոնը կդառնա ավանդական` ընդլայնելով մասնակից երկրների ցանկը: Մինչ այդ, կազմակերպիչներն անմոռանալի զգացողություններ են խոստանում 1-ին փառատոնի մասնակիցներին և հույս հայտնում, որ այդ օրերի համար կանխատեսված բարենպաստ եղանակային պայմանները չեն փոփոխվի:

«Էրեբունի-Երևան» տոնակատարության համար 1968 թ-ին հատուկ գրվել է «Էրեբունի-Երևան» երգը (խոսքը՝ Պարույր Սևակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի), որը հետագայում դարձել է քաղաքի օրհներգը: Այդ երգն առաջին անգամ կատարվել է 2750 հոգուց բաղկացած երգչախմբով` Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ: 
Առաջին տոնակատարության ժամանակ  Հանրապետության հրապարակի մերձակա զբոսայգում բացվել է նաև 2750 ցայտաղբյուրներից բաղկացած շատրվանների համալիրը:
Քաղաքի տոնը սովորաբար նշվում է հոկտեմբերի 10–11-ին:
2008 թ-ին մեծ շուքով նշվել է քաղաքի հիմնադրման 2790-ամյակը:
 
Երևան դարձած 
իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, 
մեր նոր Անի:
Մեր փոքրիկ հողի 
դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, 
մեր քարե նազանք: 
Պարույր Սևակ
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ