20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ամենավայրագ ձևերով քաշքշել են, մեկին ծեծել ու վառել են հենակետը». aysor.am

Երեկ երեկոյան մի խումբ մարդիկ այրել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցը։

Դեպքը տեղի է ունեցել բնապահպանության նախարար Արծվիկ Մինաասյանի՝ տեղամաս կատարած այցից հետո։

Aysor.am-ի հետ զրույցում «Դիլիջան» ազգային պարկում պահնորդային ծառայություն իրականացնող «Պանտեռա» ընկերության հիմնադիր Հայկ Դարբինյանն ասել է, որ պահնորդային ծառայություն իրականացնող երեք հենակետ ունեն, որոնցից մեկն էլ հենց հրդեհել են։

«Երեկ մամուլի ասուլիս էր կազմակերպվել ազգային պարկի տարածքում, որտեղ համաձայնության եկանք, թե ինչպես ենք գործելու։ Երևում է՝ դա տեղացիների դուրը չեկավ և որոշեցին ցույց տալ, որ այդտեղ իրենք են ուժը և իրավիճակի տերը», – ասել է Հայկ Դարբինյանը։

Նա պատմել է, որ երեկոյան 8 անց 40-ի սահմաններում մոտ 40 հոգի «Վիլիսներով» եկել, շրջապատել է Շամախյանի հենակետը, պահնորդներից երկուսին դուրս հանել հենակետից։

«Ամենավայրագ ձևերով քաշքշել են, մեկին ծեծել ու վառել են հենակետը։ Նույն այդ պահին բնապահպանության նախարարի հետ Իջևանից վերադառնում էինք Երևան։ Լուրն անմիջապես զեկուցեցի նախարարին և դեպքից մի քանի րոպե անց արդեն տեղում էինք», – ասաց Դարբինյանը։

Նա նշեց, թե իրենց աչքի առաջ հենակետն ամբողջությամբ այրվել ու ոչնչացել է։

Մինչև ուշ գիշեր քննչական գործողություններ են կատարվել, տեղացիներից բերման ենթարկվածներ էլ կան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ