17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Լոգարանում հայտնաբերվել է «Beko»–ի 26 ամյա դիզայների դին

Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում «Արաբկիր» շտապբուժօգնության ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի տներից մեկը, որտեղ լոգարանում հայտնաբերել են աղջկա դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները լոգարանում հայտնաբերել են նշված հասցեի բնակիչ՝ 26-ամյա Սոսե Գ.-ի դին։ […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  22-ին՝  ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքեր ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն    

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հունվարի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-26-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-26-ը ժամանակ առ ժամանակ […]

Մահացել է Սարգիս Հացպանյանը

Այսօր` հունվարի 20-ին, մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։ Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը 56 տարեկան էր։ Սարգիս Հացպանյանը ծնվել է 1962 թվականին Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվել է Հայաստանում։  

«Զինծառայողը ինքնախեղման փորձ է արել».վիճակը ծանր է

Ֆեյսբուքի օգտատեր Արթուր Մինասյանը ահազանգել է. Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ ա տեղափոխվել նախորդ հինգշաբթի ծառայության անցած նորակոչիկ՝ Էռնեստ Հովհաննիսյանը Նոր Նորքից։ Պատճառը՝ բարձրությունից ընկնելը՞/նետվելը՞/նետելը՞։ Տեղեկություններ կան, որ զորամասում անպատմելի միջադեպի հետևանք է։ Միջադեպը կոծկելու միտումներ կան։ Հրավիրում եմ նախ ԶԼՄ֊ների ու իրավապաշտպանների ուշադրությունը։ ՊՆ մամուլի ծառայությանն առաջարկում եմ մեկնաբանել,տեղեկություն […]

Մինչեւ նոյեմբեր փակ է լինելու Հալաբյանի փողոցից դեպի Իոսիֆյանի փողոց տանող ճանապարհը

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Աշտարակի խճուղին Եղվարդի խճուղուն կապող Դավթաշենի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 20-ից մինչեւ նոյեմբեր ամիսը կդադարեցվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածի երթեւեկությունը: Որպես այլընտրանք առաջարկվում է երթեւեկել Եղվարդի խճուղի – Սասնա ծռեր ճանապարհահատվածով: «Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երեւանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության […]

19 օրվա ընթացքում արագության գերազանցման համար կազմվել է 18.161 վարչական արձանագրություն

Վիճակագրությունն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ հիմնականում ծանր հետևանքով պատահարների պատճառ են դառնում սահմանված արագության գերազանցումն ու անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը, տեղեկացնում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Նրա ներկայացմամբ, ճանապարհային ոստիկանությունը, ի թիվս երթևեկության կանոնների այլ խախտումների, հետևողական է հատկապես այս դեպքերը կանխելու և բացառելու ուղղությամբ: Պաշտոնյայի տվյալներով, միայն այս […]

Սերժ Սարգսյանը մեկնում է Ֆրանսիա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ եւ Ստրասբուրգ: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հանրապետության նախագահն այցի շրջանակներում հունվարի 22-ին եւ 23-ին հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի, ինչպես նաեւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ:

Oդերևութաբանական տեսանկյունից պատմական ռեկորդ է գրանցվել. Գագիկ Սուրենյան

Այսօր Երևանում օդերևութաբանական տեսանկյունից պատմական փաստ է գրանցվել: Օդի ջերմաստիճանը Երևան Զվարթնոց օդերևութաբանական կայանում հասել է +15,0 աստիճանի, որը 3 աստիճանով գերազանցել է 1976թ գրանցված ռեկորդը, 12,0 աստիճանը: Երևան Էրեբունի օդերևութաբանական կայանում, որը գործում է 1844թ-ից ջերմաստիճանը հասել է +13.5 աստիճանի և տվյալ օրվա համար կրկին 1 աստիճանով գերազանցել է 1961թ գրանցված ռեկորդը, 12.5 աստիճանը: […]

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  20-ին՝  ժամը 10:00-ի դրությամբ, Գավառի,  Մարտունու, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին  ձյուն է տեղում: Բքի և  անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Մեղրու և Սիսիանի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 50-70 մետր: Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի