17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Շիրակի մարզի փաստաբանները բողոքի ակցիա են կազմակերպում

Շիրակի մարզի փաստաբաններն այսօր՝ հունվարի 22–ին,  մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են կազմակերպում։ Այս առնչությամբ նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է. «Շիրակի մարզի փաստաբաններս միանալով ՀՀ դատական օրենսգրքի նախագծով դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման վերաբերյալ մեր գործընկերների կողմից տարածված հայտարարությանը, տեղեկացնում ենք, որ նույնպես որպես նախազգուշական քայլ, մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ […]

« Ինքը պատվեր ա կատարում».Սամվել Բաբայանը բարկացավ

Վերաքննիչ քրեական  դատարանում այսօր՝ հունվարի 22-ին, մեկնարկեց  Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Ավելի վաղ նրա շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը նշել էր, որ Վերաքննիչ բողոքով պահանջել է Սամվել Բաբայանին արդարացնել երկու մեղադրանքներով էլ եւ կայացնել արդարացման դատավճիռ: Նշենք, […]

Գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել (տեսանյութ, լուսանկարներ)

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձանց ինքնությունը։ 2017թ. դեկտեմբերի 10-ին հաղորդում է ստացվել առ այն, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19:40-ից  20:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանում գործող օպտիկական սրահներից մեկից […]

ՀՀ Նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին

Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից որպես ՀՀ Նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը մեկնել է Լոնդոն, որտեղ նա ունի նախօրոք պլանավորված հանդիպումներ: Այս մասին հայտնում են Արմեն Սարգսյանի գրասենյակից՝ հավելելով, որ դեսպան Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին ՀՀԿ-ն ՀՀ Նախագահի պաշտոնում առաջարկել է Մեծ Բրիտանիայում […]

«Հանրապետականն» ամենավատ ընտրությունը չի կատարել. Զուրաբյան (տեսանյութ)

«Ես չեմ կարծում, որ ՀՀ փոփոխված Սահմանադրությամբ առաջին անգամ պառլամենտի կողմից ընտրվող նախագահի թեկնածուների մի առատ խումբ ունենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ խոսելով նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի թեկնածու Արման Սարգսյանի մասին: Ըստ պատգամավորի՝ շատ չեն մարդիկ, ովքեր, գոնե իր գնահատմամբ, կհամապատասխանեն այդ պաշտոնը կրելու և դրան ունակ լինելու հնարավորություններին: […]

Երևանում ծնված եռյակի վիճակը ծանր է.մանրամասներ

«Արմենիա» ԲԿ –ի ծննդատանը լույս աշխարհ եկած եռյակը՝ 2 տղա, 1 աղջիկ, ծնվել է լ  կեսարյան հատմամբ՝29-30 շաբաթական: Տղաներից մեկը կշռում է 1270, մյուսը՝ 1280 գրամ, աղջիկը՝ 1200: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ «Արմենիա» ԲԿ –ից : Երեքն էլ անհաս են, և գտնվում են հատուկ ուշադրության կենտրոնում: Նրանց վիճակը ծանր է գնահատվում:  Նշենք, որ Արագածոտնի մարզի Թաթուլ […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքեր ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Մենք պայքարելու ենք, որ տրանսպորտի սակագինը չբարձրանա»/տեսանյութ/

«Մտավախություն կա, որ տրանսպորտային նոր ցանցի նախագիծը չի իրականացվի` կապված ավտոբուսների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարների և տրանսպորտի սակագնի հետ»,-այս մասին այսօր՝ հունվարի 22-ին  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ,  Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի անդամ Կարեն Չիլինգարյանը: Չիլինգարյանի խոսքով՝ ավտոբուսներ ձեռք բերելու համար մեծ վարկ պետք է վերցնել, մոտ […]

Սարգիս Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան

Հունվարի 20-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում մահացած հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան, հաղորդում է «Արեւելք»-ը: Հացպանյանի ընտանիքը զբաղվում է հանգուցյալի դին Հայաստան տեղափոխելու հարցով: Թաղման օրվա ու վայրի մասին դեռ տվյալներ չկան:

«Թուրքիայի ագրեսիան փոխեց իրադրությունը»/տեսանյութ/

 «Հասկանալու համար, թե ինչ զարգացումներ կլինեն, պետք է հասկանալ, թե այն պետությունները, որոնք հիմնական խաղացողներն են Սիրիայում ինչ ստատեգիական նպատակներ ունեն»,,-այս մասին այսօր՝ հունվարի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, ասաց    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի  Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Սաֆրաստյանը նկատեց, որ Սիրիայում օրինական կառավարությունը Ասադի կառավարությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի