24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Պավել Մանուկյանը եւ Վարուժան Ավետիսյանը Սեֆիլյանի գործով կհարցաքննվեն/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վարչական շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը դատարանին միջնորդեց, որպես վկա դատարան բերել «Սասնա ծռեր»-ի  գործով ամբաստանյալ  Վարուժան Ավետիսյանին:

«Կարծում եմ՝ այս ամենը կարող է էական նշանակությունունենալ, ինչպես այս գործով իմ պաշտպանյալ Ժիրայր Սեֆիլյանի, այնպես էլ մյուս գործով իմ պաշտպանյալ Վարուժան Ավետիսյանի, նաեւ այս դատաքննության համար»

Գործով փաստաբան Տիգրան Եգորյանն էլ  միջնորդեց՝ որպես  վկա հարցաքննել ամբաստանյալներ Պավել Մանուկյանին եւ Արամ Հակոբյանին, այդ թվում՝ Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանին:

Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը բավարարեց Պապիկյանի միջնորդությունը, իսկ Եգորյանի միջնորդությունը բավարարեց միայն Պավել Մանուկյանի մասով:

Նշենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ