20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Սա դատավարություն չէ, թատրոն է».«Սասնա ծռերի» անդամը դուրս եկավ ափերից

Երևանի  Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ հունվարի 25-ին շարունակվեց  «Սասնա ծռերի» գործով դատական  նիստը:

Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը միջնորդություն ներկայացրեց՝ կասեցնել իր գործունեությունը որպես Մանվել Աթոյանի պաշտպան։ Նախագահող  դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց միջնորդությունը:

Դատավոր Գաբրիելյանը նշեց, որ կայացված որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում։

Արմեն Լամբարյանը բարկացավ դատարանի որոշումից  և  ցանկացավ ինքնակամ լքել դատական նիստերի դահլիճը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը զգուշացրեց, որ եթե ինքնակամ լքի նիստերի դահլիճը ապա ինքը սանկցիա կկիրառի նրա նկատմամբ։

«Սա դատավարություն չէ, թատրոն է, 5-րդ դասարանի չգիտեմ ինչ է։ Պլան եք կատարում, մեր իրավունքները խախտելով ռացիոնալ դատ եք ուզում անցկացնել»,-ասաց Արմեն Լամբարյանը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ ասաց, որ հանրային պաշտպանի ներգրավվումը թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել նիստերը, որոնք ձգձգվում են շուրջ 6 ամիս։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին միայն մեկ ամբաստանյալ է մասնակցում՝ Արմեն Լամբարյանը, քանի որ մնացած 10 անդամները հեռացված են դատական նիստերի դահլիճից՝ սանկցիա կիրառելու հետեւանքով։

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ