20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Այսօրվանից Երեւանում գործելու է մեկ ընդհանուր դատարան

Այսուհետ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարան այլեւս գոյություն չունի, այն կոչվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նսատավայր։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, դատարանում հայտարարել է «Սասնա ծռեր»-ի գործով դատավոր Արտուշ Գաբրելյանը։

Դատավորը նշել է , որ այսուհետ լինելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ 1 դատարանի նախագահ եւ բոլոր դատավորները գործելու են այդ դատարանի իրավասության ներքո։

Նշենք, որ Կառավարության կողմից նախաձեռնած և Ազգային ժողովում մինչև տարեվերջ հաստատված դատական համակարգին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունն այսօրվանից մտնում է ուժի մեջ, ինչը ենթադրում է, որ Երևանի համայնքային դատարանները լուծարվելու են և ստեղծվելու է մեկ ընդհանուր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարան։

Սպասվում է, որ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների նախագահների ու դատավորների լիազորությունները նախագահի հրամանագրով պետք է դադարեցվեն։

Այս փոփոխությունը կատարելու դրդապատճառը տարբեր վարչական շրջաններում ընդհանուր իրավասության դատարանների դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածությունն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ