26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Շարունակիր մեռնել» .Խաչիկ Մանուկյանը «ցնցեց» բոլորին/տեսանյութ/

Խաչիկ Մանուկյան բանաստեղծի ասելիքը կրում է ժամանակի շունչը և շուրթերին բարուրում  վերմարդկային նվիրումն  ու հավատը: Բանաստեղծը երբեք չի նվնվում, նա պայքարի մարդ է ու իսկական ռազմիկ` պոեզիայի աշխարհում: Խաչիկ Մանուկյանի երկնած տողերը ներարկվում են աշխարհի քաղաքացիների երակի մեջ ու դառնում համամարդկային անփոխարինելի արժեքներ:
Երեկ` հունվարի 23-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տոն էր: Տոնին մասնակցում էին պոեզիային անվերապահորեն նվիրված մարդիկ` անկախ պաշտոնից ու հասարակական դիրքից:

Երեկոյի տերը` Խաչիկ Մանուկյանն էր , ով սիրով ընթերցասեր հանրության սեղանին դրեց իր նոր «Շարունակիր մեռնել»  բանաստեղծական ժողովածուն:
Իր խորությամբ և ասելիքով տարբերվող բանաստեղծին ողջունեցին նրա պոեզիայի նվիրյալները:

 Գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը իր խոսքում նշեց.«Ինձ հատկապես հիացնում է այն զգացողությունը, որ բանաստեղծը կարողանում է իրականությունը դիտել ամբողջական` մարդը իր ամբողջական կերպարով»:

https://www.youtube.com/watch?v=Folh-oJX5Ns

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, նաև գրքի խմբագիր և հրատարակիչ (Արմավ հրատարակություն) Արմեն Ավանեսյանը նկատեց, որ գրքի վերնագիրը մեծ բովանդակություն ունի և շարունակել մեռնելը շարունակություն է.«Սա պարադոքս է, քանի որ Խաչիկ Մանուկյանի գիրքը մահվան մասին չէ: Մեկ այլ բանաստեղծ իր գրքին տվել է  երբեք չմեռնես վերնագիրը ու ոչ մեկ տարօրինակ չնայեց անեծքին….Խաչիկ Մանուկյանի վերնագիրը բովանդակություն ունի»,-մանրամասնեց Արմեն Ավանեսյանը:

https://www.youtube.com/watch?v=pO38HhhlA0Q

Բանաստեղծին ողջունեցին նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը և այլ գրողներ և հասարակակական-քաղաքական գործիչներ:

Էջմիածինցի բանաստեղծով հիացած է նաև Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը.«Այն որակը որ տալիս եք, ցանկացած քաղաքապետ կերազեր, որ իր քաղաքը նման մարդկանցով հարուստ լիներ: Կյանքի գույները երբեմն ոչ ճիշտ են և նման մարդիկ են, որ պայծառ գույներով են զարդարում կյանքը: Նա ժպտում է, բայց ժպիտի տակ հոգի կա…մեջը վարակիչ բարություն կա»,-նկատեց Կարեն Գրիգորյանը

https://www.youtube.com/watch?v=TN99sYYARrg&feature=youtu.be

Խաչիկ Մանուկյան բանաստեղծը շարունակում է արարել, չնայած կյանքը շատ հաճախ կնճռոտում է նաև նրա օրերը: Նա հավատում է ու ապրում է, որովհետև հոգում անթեղված լույս ունի:

ՀԻՍՈՒՍ
Քեզ ըստ գրքերի չսիրեցի,
Քեզ չսիրեցի ուղղորդումով,
Մոմի պես քո դեմ չհալվեցի,
Չպաշարեցի սուտ երդումով,
Մեղքերս քո դեմ չշարեցի՝
ՈՒսերիս առած երկինքդ մով,
Եվ չսպասեցի հաջորդ այցիդ.
Դու չես հեռացել, եղել ես մոտ։

Ես քեզ տեսնում եմ ամեն անգամ
Մանկանց աչքերի մեջ արևոտ,
Բացվող օրվա մեջ քո շունչը կա,
Վրան՝ արարման սեր ու կարոտ,
Համբարձման պահից դու ետ եկար,
Դարձար կենսալույս նոր առավոտ
Եվ չթողեցիր անմխիթար
Հոգու ձեռքերը քեզ երկարող։

Պապիս հաղթական վարքով եկար,
Եկար գորովով իմ հոր ու մոր,
Ընկերոջ տեսքով ազնվափայլ,
Զավակներովս արևավոր,
Անուրջների հետ փաթիլապար,
Բարձր լեռներով, խոր ձորերով,
Եկար ոգեղեն ջահերդ վառ՝
Տիեզերակալ Քո մե՜ծ սիրո։

Քեզանից ոչինչ չխնդրեցի՝
Ինձ ոչինչ, ոչի՜նչ չէր հարկավոր,
Քեզ ու Քո Հորը փառք տվեցի,
Հովի պես անցա էս կողմերով,
Մարգարտափայլ, խշշուն խեցին
Պատմություններ էր հղում սիրով…
Քեզ ըստ գրքրի չսիրեցի,
Քեզ չսիրեցի սուտ երդումով։

Մանրամասները` տեսանյութերում:

Պատրաստեց` Լուսին Ղազարյանը

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ