10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

«Բավական բարդ է լինելու». ինչու է թիրախում «Ելքը»

«Քաղաքական դաշտը հենց նրա համար էլ քաղաքական դաշտ է, որ յուրաքանչյուր ասված կիքսը, նույնիսկ Սասուն Միքայելյանի դեպքում ես չէի ասի կիքս, ինքն, իմ կարծիքով, այն, ինչ ցանկացել է ասել, չի կարողացել քաղաքական մատչելի ձևով ասել: Բայց քաղաքականության համար բնորոշ է փորձել մրցակցի ցանկացած վրիպում, ցանկացած քայլ, որ կասկածելի է թվում դարձնել սկանդալի մակարդակի մի բան, […]

Սեւան Նիշանյանը փախել է թուրքական բանտից

Հայազգի գրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից, որտեղ գտնվում էր 2014 թվականից։ Հիշեցնենք, որ նա դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման։ Ինչպես հայտնել են թուրքական լրատվամիջոցները, Նիշանյանին հաջողվել է լքել Թուրքիան։ Նշանյանի Twitter-ի էջում հայտնվել է հետևյալ գրառումը. «Թռչնակը թռավ. Նույնը մաղթում եմ մնացյալ 80 մլն-ին»:  Հիշեցենք, որ  Սեւան Նիշանյանը թուրքական դատարանների կողմից 11 տարվա ազատազրկման […]

Նոր նշանակումներ

Ոստիկանության համակարգում այսօր՝ հուլիսի 15–ին տեղի են ունեցել կադրային փոխատեղումներ։  Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Սյունիք մարզի Մեղրի քաղաքի ոստիկանապետը նշանակվել է  Գորիսի ոստիկանապետ։ Փոխատեղումներ են եղել նաեւ Եղեգնաձորում եւ Վայքում։ Եեգնաձորի ոստիկանապետը նշանակվել է Վայքում, Վայքինը՝ Եղեգնաձորում։

3.5 տարի «Անալիտիկ» կայքի խմբագրի համար

«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի համար մեղադրողը պահանջել է 3.5 տարվա ազատազրկում: Այս մասին  հայտնում է  պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացուցիչ Կարմեն Պողոսյանը: Հաջորդ դատական նիստին պաշտպանական կողմը հանդես կգա պաշտպանական ճառով: Նիստը տեղի կունենա հուլիսի 25-ին: Ըստ մեղադրական եզրակացության` Անի Հովհաննիսյանը շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, […]

«Միակ քաղաքական գործիչն եմ, ով անընդհատ հնարավորություն է ունեցել ամբողջ աշխարհը ման գալու, բայց 1 տոկոսն էլ չեմ գնացել» (տեսանյութ)

«Ես չեմ կարծում, որ հանգստանալու եմ, որովհետև նման տարիներ չեն եղել, որ ես մտածեմ, թե պիտի հանգստանամ: Իմ հանգստանալը Հայաստանն է, տարբեր տեղեր և ավելի շատ քաղաքական գործունեությամբ զբաղվելը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչպես է պատրաստվում անցկացնել ամառային հանգիստը: Դիտարկմանը, թե միթե ցանկություն չի […]

«Այդ մտածելակերպը փորձում է բոլոր չինովնիկների մոտ սերմանել» (տեսանյութ)

 «Այս Կառավարությունն ավելի երկարաժամկետ թիրախավորումներ է  կարողանում դնել ու հստակ միջանկյալ արդյունքներ իր համար թիրախավորել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` խոսելով գործող և նախորդ կառավարությունների տարբերությունների մասին: «Եթե նայենք նախորդների ու այս Կառավարության ծրագրերը, կտեսնեք, որ ցանկացած ոլորտում ծրագրերի ու արդյունքների հստակություն  կա, թե օրինակ 2017 թվականի ավարտին որ ոլորտում ինչ վիճակ է լինելու, […]

Վազգենի եղբայրն էլ է մահացել, ծնողները հաշմանդամ են. մանրամասներ

Արցախում հուլիսի 10-ին զոհված ժամկետային զինծառայող Վազգեն Պողոսյանը 6 ամիս հետո զորացրվելու էր: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վայոց ձորի Հորբատեղ գյուղի գյուղապետ Գագիկ Սանդրոսյանը: «Ապրում էր՝ հոր, մոր, տատի, պապի և հորաքրոջ հետ: Վազգենի երկու քույրերն ամուսնացած են, իսկ եղբայրը մահացել է 16 տարեկանում, որը շատ ցավալի է: Ամբողջ ընտանիքով հաշմանդամ են: […]

«Տիգրան Մեծ»-ի հրամանատարը գտավ տարբերակը /տեսանյութ/

Ապրիլյան պատերազմի մասնակից 12 վիրավորներ, իրենց ուղեկցողների հետ միասին հանգստացել են արտերկրում: Նախաձեռնությունը «Տիգրան մեծ» ռազմավարժարանի տնօրեն, «Տիգրան մեծ» ջոկատի հիմնադիր հրամանատար, գնդապետ Կորյուն Ղումաշյանինն է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Կորյուն Ղումաշյանը մանրամասնեց, թե ինչ միջոցներով են վիրավոր հերոսները արժանավայել հանգիստ վայելել՝  Լերմոնտովկա, Ջուբկա, Միխայելովկա համայնքների հանգստյան գոտիներում: «Ես միշտ ցավ էի ապրում, որ […]

13 հոգով դաժանաբար սպանել են Արտյոմին.մայրը մանրամասնում է

 2014թ. հոկտեմբերի 29-ին Գյումրի քաղաքում  սպանություն է տեղի ունեցել: Տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որին մասնակցել են 13 և ավելին անձինք դանակի մի քանի հարվածներով սպանել են 25-ամյա Արտյոմ Ադանալյանին:  Խմաբակային հանցագործության պատժաչափից խուսափելու համար մեղադրանք է առաջադրվել ընդամենը մեկ անձի ով հանդիսանում է ներկա պահին ամբաստանյալ՝ Արթուր Մարտիրոսյանը: Ադալանյանի մայրը այսօր՝ հուլիսի 10-ին հրավիրված մամուլի […]

Սպանված կուրսանտի գործով ամբաստանյալը անակնկալ հայտարարություն է արել

 Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունը: Այսօրվա նիստի ժամանակ ամբաստանյալներից Վարազդատ Սաֆարյանը հայտարարել է , որ հրաժարավում է  իր շահերի պաշտպաններ Հովհաննես Սարգսյանից եւ Ինգա Ավագյանից: Վարազդատ Սարգսյանը նշել է , որ իր պաշտպաններից հրաժարվելու որեւէ պատճառ չկա, ուղղակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի