13 հոգով դաժանաբար սպանել են Արտյոմին.մայրը մանրամասնում է
2014թ. հոկտեմբերի 29-ին Գյումրի քաղաքում սպանություն է տեղի ունեցել:
Տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որին մասնակցել են 13 և ավելին անձինք դանակի մի քանի հարվածներով սպանել են 25-ամյա Արտյոմ Ադանալյանին:
Խմաբակային հանցագործության պատժաչափից խուսափելու համար մեղադրանք է առաջադրվել ընդամենը մեկ անձի ով հանդիսանում է ներկա պահին ամբաստանյալ՝ Արթուր Մարտիրոսյանը:
Ադալանյանի մայրը այսօր՝ հուլիսի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսին հանդես եկավ հայտարարությամբ: Ռուզան Ադալանյանը նշում է, որ դատաքննությունը ընթանում է ակնհայտ կեղծ և իրական մարդասպաններին քողարկելու ուղղվածություն ունի:
Մայրը նշեց, որ դեպքից հետո Արթուր Մարտիրոսյանը դիմել է փախուստի և միայն 9 օր հետո ներկայացել աստիկանությանը՝ իր պաշտպանի հետ միասին: Ռուզան Ադանալյանը նշում է, որ պաշտպան Արամայիս Հայրապետյանը նույնպես ակնհայտորեն կեղծիքներ սարքելով համագործակցում է նախաքննական մարմնի հետ:
Նա նշում է, որ պացուցված է, որ ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանը միայնակ չի սպանել Արտյոմ Ադանալյանին:Նրա հետ Արտյոմին սպանել է նաև դանակահարելու միջոցով ամբաստանյալի մտերիմ ընկերը և վերջինիս թաղի բնակիչ «Կոպչիկ» մականունով Հովհաննես Թոփչյանը: Քրեական գործից բացակայում են նաև սպանվածի դիակի լուսանկարները և շատ ակնառու փաստեր:
«Ամբողջ նախաքննությունը անցել է ակնհայտ կոպիտ խախտուներով: Սկսենք դեպքի վայրի զննությունից: Քննիչը դեպքի վայրի զննությամբ արձանագրել է 36 տեղ արյան հետքեր, սակայն արյան նմուշ վերցվել է ընդամենը 4 տեղից: մատնադրոշմային հետքեր դեպքի վայրից առհասարակ չի վերցվել:Դեպքի վայրում օգտագործվել է թմրանյութ: Գետնին ընկած են եղել պիպետկաներ, մինչդեռ քննիչը այս մասին արձանագրություն չի կազմել: Ամբաստանյալը տուն է գնացել թմրանյութի ազդեցության տակ»,-նշեց տուժողի իրավահաջորդը:
Ռուզան Ադանալյանը դիմում է լրատվամիջոցներին.«Օգնեք, որ բացահայտվի որդուս սպանությունը»:
Նշենք, որ Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Թիվ ՇԴ-2/0037/01/15 քրեական գործը ՀՀ քր.օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ սպանություն: