«Այդ մտածելակերպը փորձում է բոլոր չինովնիկների մոտ սերմանել» (տեսանյութ)
«Այս Կառավարությունն ավելի երկարաժամկետ թիրախավորումներ է կարողանում դնել ու հստակ միջանկյալ արդյունքներ իր համար թիրախավորել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` խոսելով գործող և նախորդ կառավարությունների տարբերությունների մասին:
«Եթե նայենք նախորդների ու այս Կառավարության ծրագրերը, կտեսնեք, որ ցանկացած ոլորտում ծրագրերի ու արդյունքների հստակություն կա, թե օրինակ 2017 թվականի ավարտին որ ոլորտում ինչ վիճակ է լինելու, նույնը հաջորդ մյուս տարիների համար»:
Սա, ըստ տնտեսագետի, շատ կարևոր է:
Բացի այդ, նա նկատեց, որ գործող Կառավարությունն անընդհատ ֆիքսում է` արդյունավետություն, արդյունավետ ղեկավարում, արդյունավետ կրթությունը և այլն: «Այդ մտածելակերպը փորձում է բոլոր չինովնիկների մոտ սերմանել»,-ասաց նա:
Կառելն Խաչատրյանի խոսքով` մենք պիտի լինենք էֆֆեկտիվ, այլընտրանք չունենք: