02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

«Հայաստանում սկսվել է որակական արմատական փոփոխությունների մի շրջան»

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դժվարանում է ասել՝ որքանով է արդյունավետ կիրառվել ու ծախսվել պետական պարտքով վերցված գումարը: «Շատ բարդ է ասել, որովհետև պարտքերը շատ բազմազան են ու տարբեր ոլորտներ են ուղղվել, զուտ թռուցիկ կարող եմ ասել, որ որոշ վարկեր նպատակային են օգտագործվել առավել, որոշները՝ ոչ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Որպես օրինակ նա բերեց […]

Բանաստեղծին կվտարեն իր տնից. մտավորականները դիմում են ՀՀ նախագահին/տեսանյութ/

Ժամանակակից գրականության հնչեղ անուններից մեկը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը կարող է զրկվել տնից: Բանաստեղծը կանգնել է ծանր կացության առաջ: Մտավորականները չեն պատրաստվում մենակ թողնել ընկերոջ: Խաչիկ Մանուկյանին օրերս կարող են վտարել տնից: Մի խումբ մտավորականներ Henaran.am-ի միջոցով դիմում են ՀՀ նախագահին և վարչապետին: Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը նշում է.«Խաչիկ Մանուկյանը մեր ժամանակների ամենամեծ […]

«Հենց իշխանություններն են նետել այս ինտրիգն ու վտանգը»

 «ՀՀ- ԵՄ շրջանակային համաձայնագրի չստորագրման հետ կապված ինտրիգը հենց իշխանություններին է շահեկան, քանի որ հետագայում ստորագրումը կներկայացվի որպես դիվանագիտական հաղթանակ»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նրա ծոսքով՝   համաձայնագիրը շատ չի տարբերվում  ՀՀ-ի կողմից վաղուց ստորագրված ընկերակցության և Գործընկերության համաձայնագրից: «Մենք տեսնում ենք , որ այս համաձայնագիրը շատ չի […]

«Էտ բանկա, բութուլկեքին էլ չուղարկես մոտս». մեղադրյալը՝ դատախազին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվող Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ գործով դատական նիստը այսօր պետք է շարունակվեր վկաների քննությամբ: Սակայն գործով մեղադրյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ միջնորդությամբ: Պաշտպանը նշեց, որ 23 օր  հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանը երեկ երեկոյան տեղափոխվել է պատժախուց, քանի որ նրա մոտ արգելված իր է հայտնաբերվել: «Հացադուլի […]

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդևը Երևանում մասնակցելու է […]

«Հայաստանի գլխավերևում սև ամպեր են կուտակվում»

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը չի կարծում, որ կարևորություն ունի, թե ով է 2018 թվականի ապրիլից հետո լինելու վարչապետ երկում: Henaran.am-ի հետ զրույցում Մանուչարյանն ասաց, որ բոլոր թեկնածուներն էլ համակարգային իմաստով բարեկեցիկ կյանք փնտրելու, շահը հետապնդլելու մեջ են գտնվում: «Դա սկզբունքային հեռանկար չի պարունակում իր մեջ: Բայց քանի որ փոփոխությունը Հայաստանին անհրաժեշտ է, ես չեմ կարծում, […]

Փաստացի նրան սպանել են․ Լեւոն Հայրապետյանի ընտանիքը հրաժարվում է

Հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի հարազատները  չեն համաձայնել հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործը: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Դավիդ Խեչանը, գրում է РИА Новости-ն։ «Նրա հարազատները չեն համաձայնվի կարճել գործը: Մահվան փաստով գործի դադարեցման մասին խոսք լինել չի կարող»,- ասել է փաստաբանը: Վերջինը հիշեցրել է, որ Հայրապետյանը մեղադրվում էր […]

Ինչո՞ւ են կասկածի տակ դնում

«Մենք, ի դեպ, պետք է հիշենք, որ այդ ճշգրտումը կատարվել է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, որովհետև նոր տեղեկատվություն ունենք, տնտեսական նոր զարգացումներ, որ մեզ հիմք են տալիս ենթադրելու, որ տարին մենք կավարտենք ոչ թե 3.2 տոկոսով, որը շատ մոտ է Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներին, այլ կավարտենք 4.3 տոկոսով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, […]

Ընտանիքը լուրջ աստվածաբանական միավոր է.Բագրատ Սրբազան/տեսանյութ/

«Միանշանակ պետք է ընդունենք, որ որեւէ մեկը բռնության կողմ չէ՝ որևէ տեսակի: Ի՞նչ տարբերություն, թե բռնությունը որտեղ է գործում՝ պառլամենտում, ընտանիքում, եկեղեցում, դրա վերաբերյալ կա Քրեական օրենսգիրք: Հետևաբար, երբ ասում ենք ՝ ընտանեկան բռնություն, ապա սա դառնում է քաղաքական տերմին»,- այսօր «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Փաստաբանների […]

Հայի բախտ. մարդասպանը շփոթե՞ լ է /տեսանյութ/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվայում՝ Նովոսլոբոդսկայա փողոցում, օրերս սպանվել է հայազգի 38-ամյա Գեորգի Ակոբջանովը։ Վարձու մարդասպանը նրա դեմքին մի քանի կրակոց էր իրականացրել։ Սպանության նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Ինչպես հայտնի է դարձել, տղամարդը ոչ թե գործարար էր, ինչպես ի սկզբանե հայտնել էին ռուսական լրատվամիջոցները, այլեւ հասարակ վարորդ, գրում է Ren TV-ն։ Այդ մասին տեղեկացրել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի